Հա

Քաղաքական

25/02/2021 - 17:10

«Գործն արդէն վերջացնում ենք»․ Վազգէն Մանուկեան

Այս իշխանութիւնը արդէն հոգեվարքի մէջ է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը Ազատութեան հրապարակում՝ Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքի ժամանակ։

«alikonline.ir» - Այս իշխանութիւնը արդէն հոգեվարքի մէջ է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը Ազատութեան հրապարակում՝ Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքի ժամանակ։

«Նա փորձում է ժողովրդին ուղղել բանակի դէմ, նորից նոյն ձեռագիրն է՝ ժողովրդին բաժանել տարբեր հատւածների եւ բախումներ ստեղծել, դրա համար մեզ պէտք է վճռականութիւն եւ զսպւածութիւն։ Մենք դեռ երկար այստեղ կանգնած կը մնանք, որովհետեւ գործն արդէն վերջացնում ենք»,- ասաց Վազգէն Մանուկեանը։

Նա նշեց, որ վերջանում է առաջին փուլը, որ՝ մենք Նիկոլ Փաշինեանին դեն պիտի շպրտենք, եւ սկսւում է երկրորդ փուլը՝ վերականգնել մեր հայրենիքը։

«Եւ ոնց որ միասին էինք դուրս շպրտելու մէջ, նոյն կերպ միասին ենք լինելու երկիրը վերակառուցելու եւ ստեղծելու արդար, հզօր Հայաստան»,- ասաց նա։

Վազգէն Մանուկեանը վստահեցրեց, որ սա յեղաշրջում չէ՝ բանակը ունի սահմանադրական իրաւունք՝ մատնանշելու ամենակարեւոր թշնամուն, որը սպառնում է Հայաստանի անվտանգութեանը։

«Նա մատնանշեց՝ դա Նիկոլ Փաշինեանն է։ Այսինքն, մեր անվտանգութեան ամենամեծ սպառնալիքն այդ մարդն է, որը պէտք է հեռացւի»,- ասաց Մանուկեանը։

Նա կոչ արեց Ոստիկանութեանը, ԱԱԾ-ին, պետական միւս կառոյցներին, որպէսզի նրանք միանան բանակի հետ, անեն նոյնանման յայտարարութիւն, պահպանեն ժողովրդի անդորրը, եւ նպաստեն, որ պետութիւնը նորից կարողանանք ոտքի կանգնեցնել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։