Հա

Քաղաքական

25/02/2021 - 18:05

Վարանգաթաղն ազատագրելիս զոհւած կամաւորի ընտանիքը հրաժարւել է հիւրընկալել Աննա Յակոբեանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կինը՝ Աննա Յակոբեանը, տհաճ իրավիճակում է յայտնւել։ Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից յետոյ զոհւած զինծառայողների ընտանիքներից ընդամենը մի քանիսն են համաձայնել հիւրընկալել նրան։

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կինը՝ Աննա Յակոբեանը, տհաճ իրավիճակում է յայտնւել։ Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից յետոյ զոհւած զինծառայողների ընտանիքներից ընդամենը մի քանիսն են համաձայնել հիւրընկալել նրան։

News.am-ի տեղեկութիւններով՝ այս ընթացքում Աննա Յակոբեանը երեք անգամ կապ է հաստատել Արցախի Վարանգաթաղ (Լուլասազ) կոչւող բարձունքը ազատագրելիս զոհւած ՀՅԴ ջոկատի կամաւորներից մէկի ընտանիքի հետ՝ խնդրելով հիւրընկալել իրենց, սակայն մերժում ստացել։ Սկզբում ընտանիքի հետ երկու անգամ կապ է հաստատել Յակոբեանի օգնականը, սակայն մերժում ստացել, այնուհետեւ Փաշինեանի կինն անձամբ է զրուցել զոհւածի եղբօր հետ՝ փորձելով նրան համոզել, որ թոյլ տան այցելել իրենց եւ տեսակցել հերոսի երեխաներին, սակայն կամաւորի եղբայրը յարգալից տոնով հասկացրել է, որ «Արցախը յանձնած կապիտուլեանտի կինը տեղ չունի իրենց օջախում»։

Ուշագրաւ է, որ Աննա Յակոբյանը, քաջ իմանալով դաշնակցականների դիրքորոշումը Փաշինեանի եւ նրա իշխանութեան նկատմամբ, փորձել է ամէն գնով մտնել ՀՅԴ-ական կամաւորի տուն։ Այս քայլով առաջին տիկինը, ըստ էութեան, ցանկացել է ցոյց տալ, որ շարքային ՀՅԴ-ականները չեն կիսում վերնախաւի դիրքորոշումը, մինչդեռ, պարզւում է՝ թերագնահատել է հայրենիքի համար կեանքը նւիրած կամաւորի ընտանիքի արժանիքները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։