Հա

Քաղաքական

25/02/2021 - 18:20

«Ամբողջ գիշեր կը փակենք փողոցը, ԱԺ պատգամաւորներին կը բերենք, որ քւէարկեն՝ Նիկոլին հանեն»․ Վազգէն Մանուկեան

Մինչեւ մեր հարցը չլուծենք՝ չենք հեռանալու՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը Բաղրամեան փողոցում՝ ԱԺ շէնքի դիմաց Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքի ժամանակ։

«alikonline.ir» - Մինչեւ մեր հարցը չլուծենք՝ չենք հեռանալու՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը Բաղրամեան փողոցում՝ ԱԺ շէնքի դիմաց Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքի ժամանակ։

Նա նշեց, որ իշխանութեան հարցը լուծւելու է Ազգային ժողովում։

«Ուրեմն, մեր շտաբը այստեղ է․ փողոցը երկու ծայրից բարիկադներով, բաներով փակէք լրիւ, կը մնանք այստեղ, թող ինքը գայ, թելադրենք իրեն՝ ինչ պահանջներ ունենք, ոնց պէտք է ինքը հեռանայ»,- ասաց Վազգէն Մանուկեանը։

Նա ժողովրդին կոչ արեց չյոգնել, որովհետեւ ապագայ բոլոր սերունդների համար ենք հիմա պայքարում՝ պատմական պահ է, պէտք է լինել խիզախ, տոկուն, համբերատար։

«Կը փակենք այս փողոցը, ԱԺ պատգամաւորներին կը բերենք, որ իրենք քւէարկեն՝ Նիկոլին հանեն։ Պատրաստւէք՝ ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, այստեղ բարիկադներով երկու ծայրից փակելու ենք փողոցը»,- ասաց Վազգէն Մանուկեանը։

Նա նշեց, որ Փաշինեանը հրապարակում շատ կոշտ յայտարարութիւններ է արել, բայց դրա հետ միասին ասել է՝ ես համաձայն եմ ինձ ամենասուր քննադատողների հետ հանդիպել՝ կոնսուլտացիաների։

«Մենք սուր քննադատող չենք, մենք նրան ընդունում ենք որպէս մեր հայրենiքը դաւաճանած, հազարամեակի թշնամի, իր հետ մենք միայն մէկ խօսելու բան ունենք՝ քննարկել ոնց է ինքը դուրս գալու իշխանութիւնից»,- ասաց Վազգէն Մանուկեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։