Հա

Քաղաքական

25/02/2021 - 18:15

«Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրէնքի, Սահմանադրութեան շրջանակներում». Վանեցեան

Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրէնքի, Սահմանադրութեան  շրջանակներում, եւ որեւէ կերպ թոյլ չտանք, որ տուժի որեւէ մի քաղաքացի: 

«alikonline.ir» - Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրէնքի, Սահմանադրութեան  շրջանակներում, եւ որեւէ կերպ թոյլ չտանք, որ տուժի որեւէ մի քաղաքացի: Այս մասին, այսօր՝ փետրւարի 25-ին, News.am-ի հետ զրոյցում նշեց «Հայրենիք» կուսակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը:

«Ուստի պէտք է բոլորն իրականում սթափւեն, հանգստանան, գնահատեն իրավիճակը եւ տան լուծումներ»,- ասաց նա:

«Հասել ենք մի իրավիճակի, երբ երկրում որեւէ կառոյց, որեւէ ինստիտուտ չի ընդունում Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը: Նա, կեղծ շոուներ բեմադրելով, մարդկանց հանում է փողոց, մանիպուլիացեաներ օգտագործելով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ եւ սկսում է ցոյց տալ, թէ ունի ժողովրդի աջակցութիւնը:

Չի կարող Հայաստանի քաղաքացին պաշտպանել մարդու, ում պատճառով կորցրել ենք Արցախի 80 տոկոսը, ունենք անվտանգային խնդիրներ եւ որեւէ հեռանկար չունենք, թէ ինչ է լինելու: Պէտք է արագ գործել, պէտք է երկիրը կառուցենք նորովի»,- ընդգծեց Վանեցեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։