Փետրւարի 26-ին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն այցելել է ՀՀ Զինւած ուժերի գլխաւոր շտաբ, որտեղ հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեանի հետ:
«alikonline.ir» - Փետրւարի 26-ին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն այցելել է ՀՀ Զինւած ուժերի գլխաւոր շտաբ, որտեղ հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեանի հետ:
Հանդիպման ընթացքում գեներալիտետն ու ՀՀ ԳՇ պետը ՀՀ նախագահին հարիւրաւոր փաստեր են ներկայացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինեանի անտրամաբանական ու դաւաճանական հրահանգների վերաբերեալ՝ յայտարարելով, որ իրենց որոշումը չեն փոխելու, նա պէտք է հեռանայ:
Mediaport-ի տեղեկութիւններով՝ Արմէն Սարգսեանը բառացիօրէն ապշած դուրս է եկել ՀՀ ԳՇ-ից:
Աւելի ուշ Mediaport-ին յայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինեանը գաղտնի այցելել է ՀՀ նախագահին, եւ փորձել է համոզել, որ նա ստորագրի Օնիկ Գասպարեանի ազատման հրամանը: