Հա

Քաղաքական

27/02/2021 - 10:05

«Դիւանագիտական կորպուսի համբերութեան բաժակն էլ է լցւել. մի շարք դիւանագէտներ եւս հանդէս կը գան Փաշինեանի հրաժարականի պահանջով». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Իլհամ Ալիեւի յայտարարութիւններին Հայաստանից վերջապէս արձագանքեցին: Բայց դա արեց... ՀՀ երրորդ նախագահի գրասենեակի կողմից: «Նա (Ալիւեւը-ԽՄԲ.) իր հայաստանեան ներկայիս գործընկերոջից յետ չի մնում անամօթաբար ու անպատասխանատու ձեւով ստելու գործում»,- ասւած է յայտարարութեան մէջ:

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. «Իլհամ Ալիեւի յայտարարութիւններին Հայաստանից վերջապէս արձագանքեցին: Բայց դա արեց... ՀՀ երրորդ նախագահի գրասենեակի կողմից: «Նա (Ալիւեւը-ԽՄԲ.) իր հայաստանեան ներկայիս գործընկերոջից յետ չի մնում անամօթաբար ու անպատասխանատու ձեւով ստելու գործում»,- ասւած է յայտարարութեան մէջ: Ալիեւին որոշ ժամանակ առաջ կոշտ պատասխան էր տւել նաեւ ՀՀ երկրորդ նախագահը՝ մասնաւորաբար ասելով. «Ալիեւը երբեք չէր համարձակւի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակւի: Հիմա աքլորացել է, իրաւունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լինէր, նա ի դէպ խելօք մարդ էր, ականջը կը քաշէր, կասէր՝ հանգիստ մնայ»:

Սա ուշագրաւ է այն տեսակէտից, որ յատկապէս պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանը երբեք չի հակադարձել Ալիեւին, որը հետեւողականօրէն խայտառակ յայտարարութիւններ է անում ոչ միայն հէնց Փաշինեանի, այլեւ Հայաստանի ու հայերի հասցէին: Աւելին, մեր տեղեկութիւններով, նա ԱԳՆ-ին էլ թոյլ չի տալիս արձագանքել: Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հարցում: Ի մասնաւորի, մեր աղբիւրների փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայաստանում «պետական յեղաշրջման» փորձի դատապարտման, ինչպէս նաեւ թուրք այլ պաշտօնեաների յայտարարութիւններին պէտք է պատասխանէր ՀՀ ԱԳՆ-ն, նոյնիսկ տեքստ է եղել կազմած, սակայն Փաշինեանն արգելել է տարածել փետրւարի 25-ին: Սա հերթական անգամ մեծ զայրոյթ է առաջ բերել դիւանագիտական կորպուսում:

Ի դէպ, սա միակ պատճառը չէ, այնպէս որ, ըստ մեր տեղեկութււնների, դիւանագիտական համակարգի ներկայացուցիչների մեծ մասի համբերութեան բաժակը լցւել է: Երէկ երեկոյեան տեղեկութիւններ էինք ստանում, որ Փաշինեանի հրաժարականի պահանջով են հանդէս գալու մի շարք դիւանագէտներ, այդ թւում՝ դեսպաններ»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։