Հա

Քաղաքական

27/02/2021 - 20:20

Փաշինեանը հիստերիկ նոպայի մէջ է. ուժայինները չեն ենթարկւում Օնիկ Գասպարեանին ձերբակալելու նրա հրահանգին

Այն բանից յետոյ, երբ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն, առանց ստորագրելու եւ առարկութիւններով յետ ուղարկեց ԳՇ պետ Օնիկ Գասպարեանին պաշտօնանկ անելու հրամանագիրը, Փաշինեանը հիստերիկ նոպայի մէջ է յայտնւել։

«alikonline.ir» - Այն բանից յետոյ, երբ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն, առանց ստորագրելու եւ առարկութիւններով յետ ուղարկեց ԳՇ պետ Օնիկ Գասպարեանին պաշտօնանկ անելու հրամանագիրը, Փաշինեանը հիստերիկ նոպայի մէջ է յայտնւել. նա այս պահին իր մօտ է կանչել գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանին եւ տարբերակներ է քննարկում ամէն գնով ԳՇ պետի նկատմամբ գործ յարուցելու համար։

Mediaport-ի հաւաստի տեղեկութիւններով՝ ԱԱԾ-ն հրաժարաւել է կատարել Օնիկ Գասպարեանին ձերբակալելու նրա հրահանգը, որից յետոյ նա ոստիկանութեան յատուկջոկատայիններին է նոյն հրահանգը տւել, սակայն ոստիկանութեան սպաները եւս հրաժարւել են կատարել Փաշինեանի հրահանգը:

Ոստիկանութեան մեր հաւաստի աղբիւրների փոխանցմամբ՝ ոստիկանապետ Վահէ Ղազարեանը ազատման դիմում է գրել՝ չենթարկւելով Փաշինեանի ապօրինի հրահանգին:

Կառավարութիւնում այս պահին խուճապային տրամադրութիւններ են։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։