Հա

Քաղաքական

28/02/2021 - 12:30

«Դիակը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին, նրանց սրտի վարչապետն է, որի նմանն այլեւս չեն ունենալու». Ստեփան Դանիէլեան

Դիակն այս փուլում ձեռնտու է Ռուսաստանին, որովհետեւ առանց Հայաստանի շահը հաշւի առնելու, կատարում է այն, ինչ ասում են, զիջում է ամէնն, ինչը հնարաւոր ու անհնարին է։ Այս փուլում Դիակի հեռացումը անկանխատեսելի վիճակ է կարող ստեղծել, հաշւի առնելով տարածաշրջանում ստեղծւած իրողութիւնը։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Սեփան Դանիէլեանն իր ֆէյսուքեան էջում գրել է.

«Դիակն այս փուլում ձեռնտու է Ռուսաստանին, որովհետեւ առանց Հայաստանի շահը հաշւի առնելու, կատարում է այն, ինչ ասում են, զիջում է ամէնն, ինչը հնարաւոր ու անհնարին է։ Այս փուլում Դիակի հեռացումը անկանխատեսելի վիճակ է կարող ստեղծել, հաշւի առնելով տարածաշրջանում ստեղծւած իրողութիւնը։

Դիակը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին, նրանց սրտի վարչապետն է, որի նմանն այլեւս չեն ունենալու։

Դիակը ձեռնտու է կոլեկտիւ Արեւմուտքին, նա Ռուսաստանի հանդէպ «պրովոկատոր այծի» դեր է կատարում ու ցանկացած պահի կարող է կոնֆուզներ ստեղծել ու խառնել խաղաքարտերը։

Դիակը, երբեմն, անգամ Իրանին է ձեռնտու, Բոինգի պատմութիւնը վկայ. քանի Հայաստանում անիշխանութիւն է, միշտ կարելի է ինչ-որ հարցեր լուծել։

Սակայն Դիակն ունի մի շատ լուրջ խնդիր, նա Հայաստանում չունի իրական իշխանութիւն եւ ցանկացած պահ իրավիճակը կարող է պայթել, հետեւապէս անկայունութիւն ստեղծելով մեծ տարածաշրջանում։ Դրա համար ոչ ոք այլեւ նրա հետ յոյսեր չի կապում։

Դիակը շատերին է ձեռնտու, բայց արդէն անկարող է։

Յ.Գ.- Հին Հռոմում նման դէպքերում հրաժեշտի օրգիա էին կազմակերպում, վերջին վառ յիշողութիւնների համար։ Հիմա իրենց հերթն է։

Յուսանք, որ «Իմ Քայլի» եւ կառավարութեան անդամներից մէկն ու մէկը, պատմութեան համար, հետաքրքիր կադրեր կը նկարահանի սպասւելիք հրաժեշտի օրգիայից, որտեղ կրքերը բաց կը թողնւեն' մէկ է, այլեւ կորցնելու բան չունեն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։