Հա

Քաղաքական

28/02/2021 - 13:20

«Նիկոլի սիրտը արիւն է ուզում». Աղասի Ենոքեան

Քաղաքագէտ Աղասի Ենոքեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է, որ չպէտք է թոյլ տալ, որպէսզի վաղը Նիկոլ Փաշինեանի հրաւիրած հանրահաւաքը տեղի ունենայ։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Աղասի Ենոքեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է, որ չպէտք է թոյլ տալ, որպէսզի վաղը Նիկոլ Փաշինեանի հրաւիրած հանրահաւաքը տեղի ունենայ։

Գրառումը՝ ստորեւ.

«Նիկոլին չպէտք է հնարաւորութիւն տալ, որ նա հաւաքի իր մարտի 1-ի հանրահաւաքը։

Ակնյայտ է, որ նա լաւ էլ հասկանում է, որ այդ հանրահաւաքով ինքը իշխանութիւնը պահելու հարց չի կարող լուծել՝ նրա տակից փախել են պետական բոլոր ռեսուրսները թէ ինստիտուցիոնալ, թէ կադրային առումով։ Նիկոլը կորցրել է փողոցը, տեղեկատւական դաշտը, ֆէյսբուքը։

Բայց այդ հանրահաւաքին կարող են մասնակցել ռեժիմի փշրանքները՝ նրանք, ովքեր արդէն կորցնելու բան չունեն, տիգրովկայով կանայք եւ այլ ժէխ։ Այնուամենայնիւ, 1-2 հազար մարդ հաւաքւի։

Նիկոլի նպատակն արդէն իշխանութիւնը պահելը չի, նրա նպատակը եկող իշխանութիւնը հնարաւորինս կեղտոտելն ու դելեգիտիմացնելն է։

Մարտի 1-ի սիմւոլիկան թողնենք մի կողմ, բայց հաստատ Նիկոլի սիրտը արիւն է ուզում։ Եթէ նրա հանրահաւաքը ստացւի, ապա դրա բախումը Բաղրամեանի հանրահաւաքի հետ անխուսափելի է։ Միջամտելու են յատուկ ուժերը, ոստիկանները, զօրքը, բայց արիւն թափւելու է։

Յաջորդ իշխանութեան վրայ Նիկոլն ուզում է կպցնել արիւնոտի խարանը։

Բախումների ժամանակ անխուսափելիօրէն զօրքեր են միջամտելու, քաղաքում բոլորը տեսնելու են զինեւորական տեղաշարժեր։

Յաջորդ իշխանութեան վրայ Նիկոլն ուզում է կպցնել խունտայի խարանը։

Պրոնիկոլական լրատւամիջոցները ետնիկոլական շրջանում դեռ որոշ ժամանակ գոյութիւն կունենան, նրանց գործը լինելու է այդ արիւնը լմլմացնելը, իսկ նոր իշխանութիւնները ստիպւած են լինելու լռեցնել այդ մամուլը։

Յաջորդ իշխանութեան վրայ Նիկոլն ուզում է կպցնել դիկտատորականի խարանը։

Յաջորդ ժամանակաւոր իշխանութեան գործը լինելու է Հայաստանն աւերակներից հանելը, իսկ Նիկոլն ուզում է արդէն իսկ վարկաբեկել այդ իշխանութեանը, դա է լինելու նրա հանրահաւաքի միակ իմաստը՝ վրէժ մարդկանցից, վրէժ Հայաստանից իր չկայացւածութեան համար։

Յանուն Հայաստանի վաղւայ պէտք է թոյլ չտալ մարտի 1-ի հանրահաւքը։ Թէկուզ Նիկոլին նախօրօք մեկուսացնելու գնով։ Համոզւած եմ, որ անհարժեշտ սահմանադրական բացատրութիւնները կը գտնւեն»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։