Հա

Քաղաքական

01/03/2021 - 11:40

«Դուք այսօր Ալիեւի իշխանութիւնն էք ՀՀ-ում, ոչ թէ հայ ժողովրդի». Ս. Յակոբեանը՝ նախարարի՝ Փաշինեանի երթին մասնակցելու կոչերի մասին

Yerevan.Today կայքի խմբագիր Սեւակ Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Yerevan.Today կայքի խմբագիր Սեւակ Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Ուրեմն կապիտուլեացիան ստորագրելուց յետոյ էսպիսի մի կերպար է յայտնւել գլխաւոր գերագոյն դաւաճանի չեղած թիմում։ Վահան Քերոբեան է անունը, իբր Էկոնոմիկայի նախարար է աշխատում, լոբինգ է անում ու երազում գնայ Բաքւում առեւտուր անի։ Իսկ էսօր էս նախարար կոչւածը, էսպիսի միտք է գրում․ «Վաղւայ հանրահաւաքին մասնակցելը ժողովրդի իշխանութեան անբեկանելիութեան ակտ է ինձ համար։ Այն ուղղւած է բանակի ուժեղացմանը, սպաների ու զինւորների արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքի ապահովմանը, Հայաստանի ազատ, անվտանգ ու պայծառ ապագային։ Խնդրում եմ իմ բոլոր գործարար ընկերներին, իմ բոլոր ընկերներին, գործընկերներին ու ինձ ճանաչող ու չճանաչող բոլոր մարդկանց` իրենց վաղւայ մասնակցութեամբ չհանդուրժել այդ հնարաւորութեան կորուստը»։

Ուրեմն լսիր, իմ տւած հարկերի հաշւին նախարար ֆռֆռացող, քո օրօք Հայաստանի Տնտեսական ակտիւութիւնը 7.5% անկում ունի, արդիւնաբերութիւնը մինուս 10.8%, առեւտուրը մինուս 15.1%, ծառայութիւնների ոլորտը մինուս 10.3%, արտաքին առեւտրաշրջանառութեան անկումը -16.8%, արտահանումը -11.3%, ներմուծումը -20%, բենզինը մենակ երէկ թանկացաւ 20 դրամով, աշխատատեղերը կտրուկ կրճատւում են, բոլոր ոլորտներում կրճատումներ են, մարդիկ ընտանիքներով արտագաղթում են։ Ու դու փոխարէնը դրանցով զբաղւես, մարդկանց կոչ ես անում գնան միտինգի՞։ Չլինի՞ էս տարւայ համար խոստացածդ մէկ միլիարդ դոլարի ներդրումները միտինգի տեղն ես փնտրելու։ Արա, դուք ուրիշ բան, բացի միտինգ անելուց, չէք իմանո՞ւմ։ Քեզ, քո շեֆին թւում է, թէ մի հատ միտինգ արիք, հերիք ա՞ էս ժողովրդին։ Լաւ, էդ էլ արիք, ոչխարի պէս ձեր աշխատողներին քշիք դաւաճանի կապրիզի համար, յետո՞յ, յետո՞յ ինչ էք անելու, արա՛։

Իսկ «ժողովրդի իշխանութիւն» անունը սկսէք մոռանալ, հերիք է կրկնէք Նիկոլի հետեւից, դուք այսօր Ալիեւի իշխանութիւնն էք Հայաստանում, ոչ թէ հայ ժողովրդի»:

Յարակից լուրեր

  • «Պետութեան աւարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից». Անդրանիկ Թեւանեան
    «Պետութեան աւարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից». Անդրանիկ Թեւանեան

    Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

    44-օրեայ պատերազմը ոչ միայն պետական ու մարդկային ողբերգութիւն էր, այլ նաեւ 44-օրեայ ինտենսիւ ստերի մատուցման դիւերսիոն գործընթաց։

  • «Ալիեւը արդէն որերորդ անգամ հասաւ Փաշինեանին օգնութեան». Սեւակ Յակոբեան
    «Ալիեւը արդէն որերորդ անգամ հասաւ Փաշինեանին օգնութեան». Սեւակ Յակոբեան

    Ադրբեջանը զօրք է կուտակում, մօտիկ է գալիս, հեսա մի երկու կրակոց էլ կարձակի ու խնդրեմ՝ ռազմական դրութիւն, ընտրութիւնների յետաձգում, որպէսզի էլի մի քիչ մնայ իշխանութեան։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Yerevan.today լրատւական-գործակալութեան խմբագիր Սեւակ Յակոբեանը։

  • «Վերելակից՝ Սեւ լիճ. Ալիեւ-Փաշինեան կապի գաղտնիքները». «168 ժամ»
    «Վերելակից՝ Սեւ լիճ. Ալիեւ-Փաշինեան կապի գաղտնիքները». «168 ժամ»

    «Նիկոլ Փաշինեանը որպէս «թաւշեայ յեղափոխութեան» ու Դուշանբէում Ալիեւի հետ վերելակային գաղտնազրոյցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թէ ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակւեցին այդ կապուղու միջոցով, տակաւին անյայտ է։ Ինչպէս որ չկան ստոյգ տեղեկութիւններ այն մասին՝ արդեօք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ, թէ՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիօրէն, որքան այն ծնած վերելակային գեալաջին։ 

  • Ո՞ւր է սահմանագիծը
    Ո՞ւր է սահմանագիծը

    Այսօր, աւելորդ անգամ մը եւս, հաստատուեցաւ, որ ՀՀ իշխանութեան գերագոյն դիրքը զբաղեցնող անձնաւորութիւնը եւ իր վարչախումբը վերջնականօրէն սնանկացած են թէ՛որպէս կառավարութիւն եւ թէ՛որպէս քաղաքական ուժ եւ պէտք է անյապաղ դուրս գան հայ անկախ պետականութեան քաղաքական բեմէն։

  • «Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն». Միքայէլ Մինասեան
    «Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն». Միքայէլ Մինասեան

    Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն։ Ահա այս պարզ բանաձեւի մէջ է Հայաստանի ընտրութիւնը։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։