Հա

Քաղաքական

02/03/2021 - 08:30

«ՀՀ ԶՈՒ-ն առաջնորդւում է բացառապէս պետական շահով եւ ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին». յայտարարութիւն

ՀՀ զինւած ուժերը յայտարարութիւն է տարածել, որում անթոյլատրելի է համարում եւ յորդորում է դադարեցնել ՀՀ ԶՈՒ-ին եւ առանձին պաշտօնատար անձանց ուղղւած անհիմն մեղադրանքները։

«alikonline.ir» - ՀՀ զինւած ուժերը յայտարարութիւն է տարածել, որում անթոյլատրելի է համարում եւ յորդորում է դադարեցնել ՀՀ ԶՈՒ-ին եւ առանձին պաշտօնատար անձանց ուղղւած անհիմն մեղադրանքները։

Յայտարարութիւնում ասւում է․

«Յարգելի՛ հայրենակիցներ,

Զինւած ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծւած իրավիճակի վերաբերեալ իր գնահատականները եւ շեշտում, որ, անկախ Զինւած ուժերը քաղաքական գործընթացների մէջ ներքաշելու փորձերից, մնում է անդրդւելի, կշռադատւած եւ հաստատակամ։

Զինւած ուժերը, կազմւած լինելով մեր ժողովրդի զաւակներից եւ կանխազգալով ազգային անվտանգութեան սպառնալիքները, անթոյլատրելի է համարում եւ յորդորում է դադարեցնել Զինւած ուժերին եւ առանձին պաշտօնատար անձանց ուղղւած անհիմն մեղադրանքները։

Առկայ իրավիճակը փաստում է, որ Զինւած ուժերը առաջնորդւում է բացառապէս պետական շահով եւ ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարւելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան եւ իրաւունքի նորմերով»։

Յիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավարութիւնը՝ Օնիկ Գասպարեանը եւ բոլոր կորպուսների հրամանատարները փետրւարի 25-ին հանդէս էին եկել յայտարարութեամբ, որում պահանջում էին Նիկոլ Փաշինեանի եւ կառավարութեան հրաժարականը՝ համարելով, որ ՀՀ վարչապետը եւ կառավարութիւնն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկւատ որոշումներ։

Նշենք, որ երէկ՝ մարտի 1-ին ՀՀ գործող իշխանութիւնների հանրահաւաքի ժամանակ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր. «Զինւած ուժերի գլխաւոր շտաբը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում: Սրանով արդէն խախտել է բոլոր կանոնները, խախտել է ՀՀ սահմանադրութիւնը»: Նա նաեւ նշել էր, որ Գլխաւոր շտաբի փետրւարի 25-ի յայտարարութիւնն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարեանի հեռացումը գլխաւոր շտաբի պետի պաշտօնից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։