Հա

Քաղաքական

02/03/2021 - 10:05

«Նիկոլի համար կարեւոր է, որ պարտութիւնը մոռացւի, եւ դիսկուրսը վերածւի իր համար հարմարաւէտ սխեմայի». Միքայէլ Մինասեան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինեանի հանրահաւաքին, հնչեցւած յայտարարութիւններին։ 

«alikonline.ir» - Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինեանի հանրահաւաքին, հնչեցւած յայտարարութիւններին։

Գրառումը՝ ստորեւ․

«Կապիտուլեանտի ներկայացումն աւարտւեց, եւ պէտք է ասեմ, որ այն ճակատագրական է դարձել Նիկոլի համար: Ահա թէ ինչու.

1. Նիկոլը ներողութիւն է խնդրել: Նա հասկանում է, որ ինքը մեղաւոր է, հասկանում է, որ պէտք է ներողութիւն խնդրի: Արարողակարգային ներողութիւնը, իհարկէ, վատ ժանր չէ, գուցէ նոյնիսկ շահաւէտ: Կարեւորն այն է, որ բոլորը տեսնում են, որ նա ներողութիւն չի խնդրում իր ամենամեծ մեղքի՝ առաջին իսկ օրւանից ստելու համար:

2. Նիկոլը կազմակերպել էր իր հանրահաւաքը՝ ցոյց տալու համար, որ աջակցութիւն ունի, բայց ցոյց տւեց, որ ունի վարչական ռեսուրսներ, կրիմինալ եւ փող: Դա դեռ մի կողմ, բայց սրանով նա ընդմիշտ փակել է իր ղեկավարութեամբ արդար ընտրութիւնների թեման: Այսօր նա լայն զանգւածների կիսաաստւածից վերափոխւել է բռնապետի, որը չի կարողացել առանց սպառնալիքների եւ խթանման մարդկանց կանչել իր հանրահաւաքին:

3. Մարդիկ, ովքեր դժկամօրէն եկել էին նրա հանրահաւաքին, հազարներով միացել են ընդդիմութեան հանրահաւաքին: Այս տեղեկութիւնը Նիկոլին հաստատել են ոստիկանութիւնն ու ԱԱԾ-ն:

4. Երբ Նիկոլը դաւաճան է կոչում իր կողմից նշանակւած Օնիկ Գասպարեանին ու նրան մեղադրում Սերժ Սարգսեանի հրամանները կատարելու մէջ, նա ենթասպայի այրու նման ինքն իրեն է մտրակում:

5. Նա վախենում է, ուստի նրա ելոյթի հիմնական թեզը «թաւիշի» չեղարկումն էր: Այսինքն՝ նա յայտարարել է բռնաճնշումների մասին: Նա մոռացել է 3 բանի մասին. չկան նրանք, ովքեր կը մասնակցեն բռնաճնշումներին, չկան նրանք, ովքեր վախենում են բռնաճնշումներից, եւ այդ բռնաճնշումները երբեք սովածներին չեն կերակրի: Սովածներին` բառիս բուն իմաստով:

6. Յայտարարւել էր տարբեր քաղաքական դերակատարների քաղաքական յայտարարութիւնների մասին: Իսկ մենք տեսանք մէկ դերասանի հանրահաւաք: Սա նշանակում է, որ ոչ ոք չի ցանկացել նրա հետ կիսել ամբիոնը եւ ոչ ոք չի ցանկացել բարձրաձայնել, դիրքաւորել իր օրակարգը Նիկոլի օրակարգի կողքին:

7. Հանրահաւաքի խորհրդանիշը՝ մասկոտը (իրադարձութիւնը բնութագրող խորհրդանշական կենդանի: 1980-ի Մոսկւայի օլիմպիական խաղերի մասկոտը Օլիմպիական արջն էր-ՀԵՂ.), «Գրզոն» էր, որը բեմում կանգնած էր Նիկոլի կողքին: Օլիգարխ, որը յարմարաւէտօրէն գոյատեւում է անկախ Հայաստանի բոլոր իշխանութիւնների ներքոյ:

8. Յատկանշական է, որ Նիկոլը ոչ մի բառ չասաց պատերազմի եւ ճգնաժամը յաղթահարելու ուղիների մասին: Ցաւակցական եւ յիշատակի մի քանի սովորական արտայայտութիւնները չեն հաշււում. համեմատէք ատելութիւն սերմանելու համար յատկացւած ժամանակը եւ հեռացածների յիշատակին յատկացւած ժամանակը: Նիկոլի համար կարեւոր է, որ պարտութիւնը մոռացւի, եւ դիսկուրսը վերածւի իր համար յարմարաւէտ սխեմայի. Լաւ ես-ի պայքարը մնացած բոլոր վատերի հետ:

Դէ ինչ, մենք այսօր նրան լուրջ վիրաւորել ենք: Մնում է վերջնական հարւածը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։