Հա

Քաղաքական

02/03/2021 - 11:20

«Ովքեր են «Իմ քայլ»-ում Նիկոլ Փաշինեանի աջակիցներն ու խորհրդատուները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինեանը 24-ժամեայ ռեժիմով թիմակիցների հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակն ու երէկւայ հանրահաւաքի կազմակերպչական հարցերը։ 

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինեանը 24-ժամեայ ռեժիմով թիմակիցների հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակն ու երէկւայ հանրահաւաքի կազմակերպչական հարցերը։ «Իմ քայլի» հետ կիրակի օրւայ հանդիպմանը չնայած շատ բացականեր են եղել, բայց պատգամաւորներից մի քանիսը Փաշինեանին անուղղակիօրէն մեղադրել են, որ արտահերթ ընտրութիւնները վիժեցնելու իր որոշման արդիւնքում է իրավիճակն այսպէս սրւել, ու կարծիք են յայտնել, որ պէտք է ամէն գնով գնալ արտահերթի։

Մի այլ խումբ էլ Փաշինեանին վստահեցրել է, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել, ու պէտք չէ գնալ զիջումների։ Ասել են՝ հանրահաւաքի մարդաշատութեամբ կը փակենք ընդդիմախօսների բերանը, եւ խոստացել են 30-50 հազար մարդ հանել հրապարակ։ Այս արմատականների առաջամարտիկները եղել են Շիշ բռնող Հայկ Սարգսեանը, Անդրանիկ Քոչարեանը, Ռուբէն Ռուբինեանը, Արփի Դաւոյեանը։

Նիկոլ Փաշինեանն իր հերթին չքմեղացել է, թէ ԳՇ-ն իրեն պատերազմի ընթացքում ճիշտ չի զեկուցել իրավիճակը, ասել է, որ ինքն Արայիկ Յարութիւնեանից է տեղեկացել Շուշիի գրաւման մասին։

Երբ հարցրել են Օնիկ Գասպարեանի «անսպասելի» հրաժարականի պատճառների մասին, Փաշինեանն ասել է, որ պատճառը «Իսկանդերի» յայտարարութիւնն է։ ԳՇ պետն իրեն զգուշացրել է ընդհանրապէս չխօսել «Իսկանդերից», սակայն, ասել է՝ ինձ մեղադրում են դաւաճանութեան եւ «Իսկանդերը» չկիրառելու մէջ, ինչպէ՞ս կարող է լռել։

Մինչդեռ բանակի մեր աղբիւրներն ասում են, որ «Իսկանդերը» 10 տոկոսով պայթելու մասին յայտարարութիւնից յետոյ բարձրացած աղմուկը մեղմելու նպատակով Փաշինեանը պարտադրել է ԳՇ-ին՝ իրեն արդարացնող յայտարարութեամբ հանդէս գալ, բայց Օնիկ Գասպարեանը հրաժարւել է։ Դրանից յետոյ Փաշինեանը հրահանգել է՝ դիմում գրել հեռանալ, ինչին յաջորդել է ԳՇ յայտարարութիւնը»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։