Հա

Քաղաքական

02/03/2021 - 12:25

«Երէկ մենք ականատես էինք Ալիեւի յաղթական պառադի հայաստանեան տարբերակին». Զոհրաբեան

«Իմ լրագրողական եւ պատգամաւորական գործունէութեան ընթացքում ես տեսել եմ, թէ ինչպէս են նախորդ իշխանութիւնները կիրառել վարչական ռեսուրս, բայց այն, ինչ արեց Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը՝ վարչական այն խայտառակ ռեսուրսը կիրառելով, աննախադէպ էր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը։ 

«alikonline.ir» - «Իմ լրագրողական եւ պատգամաւորական գործունէութեան ընթացքում ես տեսել եմ, թէ ինչպէս են նախորդ իշխանութիւնները կիրառել վարչական ռեսուրս, բայց այն, ինչ արեց Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը՝ վարչական այն խայտառակ ռեսուրսը կիրառելով, աննախադէպ էր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը։ Գրում է Panorama.am-ը:

Նրա խօսքով, Նիկոլ Փաշինեանի իրականացրած երէկւայ հաւաքը ոչ թէ հանրահաւաք էր, այլ՝ «փարթի», քանի որ ուղեկցւում էր «դմփ-դմփ-հու»-երով, ծափերով ու գոռում-գոչիւններով։

Նիկոլ Փաշինեանը, ով իր լրագրողական ու պատգամաւորական գործունէութեան ընթացքում ԱԺ ամբիոնը եւ իր թերթը մշտապէս օգտագործել է իշխանութիւնների կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին բարձրաձայնելու համար, կիրառեց այնպիսի վարչական ռեսուրս, ինչպիսին ՀՀ պատմութեան մէջ չի եղել։ Եւ այն, ինչի դէմ պայքարում էր Նիկոլ Փաշինեանը, հիմա 100-ապատիկ անգամ աւելի իրականացւում է հէնց Նիկոլ Փաշինեանի կողմից՝ այլասերւած ձեւերով։ Ամենացաւալին այն էր, որ հաւաքից յետոյ սկսւեց ցնծութեան, «դմփ-դմփ-հու»-ի փարթի»,- նկատեց պատգամաւորը։

Ըստ նրա, այն, ինչ երէկ տեղի ունեցաւ Հանրապետութեան հրապարակում, անարգանք է Արցախի, զոհւած 5000 պայծառ տղաների հասցէին։

«Որեւէ բացատրութիւն չկայ այդ «դմփ-դմփ-հու»-ին, այդ ցնծութեանը։ Երէկ մենք ականատես էինք Ալիեւի յաղթական պառադի հայաստանեան տարբերակին։ Վարչական ռեսուրսով մօտ 22 հազար մարդու էին բերման ենթարկել։ Բայց ՀՀ-ում երբեւէ նման վարչական ռեսուրս չի կիրառւել։ Ստեփանաւանից մարդկանց նիսիայի տետրով են վախեցրել, ասել են՝ կա՛մ գնում էք Փաշինեանի հաւաքին, կա՛մ բերում եւ տալիս էք պարտքերը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամաւորը։

Նա նկատեց, որ եթէ առաջ կարծում էր, որ Փաշինեանի կողքին կան անմեղ մոլորեալներ, ապա այժմ ինքը վստահ է՝ ՀՀ-ում չկան անմեղ մոլորեալներ, կան՝ «Նիկոլի կողմից պատանդւած պատգամաւորներ», քանի որ երէկ մասնակցել են հէնց Նիկոլ Փաշինեանի կողմից կազմակերպւած «փարթի»-ին։

«Նրանք երէկ տրորեցին Եռաբլուրը»,- շեշտեց Նաիրա Զոհրաբեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։