Հա

Քաղաքական

02/03/2021 - 13:30

«Խ. Սուքիասեան, Ա. Աբազեան, Ս. Խաչատրեան. առանց այս եռեակի ներկայում Հայաստանում որեւէ կարեւոր որոշում չի կայացւում. նրանց առաջադրանքը մի քանի ամսով Փաշինեանին իշխանութեան ղեկին պահելն է». Գաբրիէլեանով

Ռուսաստանաբնակ լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատւական հեռուստաալիքի սեփականատէր, «News Media» հրատարակչական տան գլխաւոր տնօրէն եւ նախագահ Արամ Գաբրիէլեանովը նոր գրառում է արել իր թելեգրամեան ալիքում՝ բացայայտումներ ներկայացնելով հայաստանեան ներքաղաքական իրավիճակի մասին: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - Ռուսաստանաբնակ լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատւական հեռուստաալիքի սեփականատէր, «News Media» հրատարակչական տան գլխաւոր տնօրէն եւ նախագահ Արամ Գաբրիէլեանովը նոր գրառում է արել իր թելեգրամեան ալիքում՝ բացայայտումներ ներկայացնելով հայաստանեան ներքաղաքական իրավիճակի մասին: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Մօտ մէկ շաբաթ զբաղւած էի Փաշինեանի շրջապատում տիրող իրավիճակի պարզաբանմամբ: Վերջապէս հասկացայ հայկական քաղաքական մեքենայի գաղտնի մեխանիզմներն ու շարժիչ ուժը: Փաշինեանը յայտնւել է դասական քաղաքական թակարդում կամ քաղաքական ցանցում, որը նրա համար վարպետօրէն հիւսել է երեք մարդ: Այդ երեք մարդը ներկայում ճնշող ազդեցութիւն ունեն վարչապետի վրայ եւ հմտօրէն օտագործում են դա:

Եռեակից իւրաքանչիւրն ունի իր առաջադրանքը, իր շահերը, սակայն գլխաւորն այն է, որ նրանց ղեկավարում է մէկ բան՝ փողերն ու ազդեցութիւնը կորցնելու վախը:

Ահա, թէ ով է իրականում քաղաքական խաղ վարում Հայաստանում: Նրանք են օլիգարխ Խաչատուր Սուքիասեանը («Գռզօ»), ԱԱԾ տնօրէն Արմէն Աբազեանը եւ Յատուկ քննչական ծառայութեան պետ Սասուն Խաչատրեանը: Այսօրւայ դրութեամբ՝ առանց այդ եռեակի ոչ մի կարեւոր որոշում չի կայացւում: Մի կողմ են մղւել բոլորը, այդ թւում՝ Փաշինեանի կինը:

Սուքիասեանը պատասխանատու է եռեակի ֆինանսների եւ թուրքական ուղղւածութեան համար, Աբազեանը իշխանութեան վերահսկման, կոմպրոմատ հաւաքելու, ՌԴ ԱԴԾ-ի հետ կապերի, ռուսական ուղղւածութեան: Խաչատրեանը պատասխանատու է արեւմտեան ուղղւածութեան, ԱՄՆ դեսպանատան, Մեծ Բրիտանիայի հետ կապերի եւ հասարակութեան վրայ ուժային ճնշման համար:

Վերջին ժամանակներում եռեակը փորձում է հասկանալ՝ ում եւ ինչպէս կարելի է նշանակել՝ պահպանելու համար իշխանութիւնը Հայաստանում՝ հասկանալով, որ Փաշինեանը պարտւած է: ԱԱԾ տնօրէնը բացէիբաց պատմում է մոսկովեան աշխատասենեակներում, որ Փաշինեանը հիւանդ է շիզոֆրենիայով, սակայն նրան փոխարինելը վաղ է, քանի որ իշխանութեան կը գան ռեւանշիստները՝ Քոչարեանի գլխաւորութեամբ եւ կը խոչընդոտեն Մոսկւայում Պուտինի, Ալիեւի եւ Փաշինեանի ստորագրւած պայմանագրին:

Աբազեանի գլխաւոր թշնամին Օնիկ Գասպարեանն է, որը պատերազմի ժամանակ վերջինիս մեղադրել է պաթոլոգիական վախկոտութեան եւ Խաչատուր Սուքիասեանի միջոցով գաղտնի տեղեկութիւնը թուրքական յատուկ ծառայութիւններին փոխանցելու համար: Հակամարտութեան գագաթնակէտը տեղի ունեցաւ պատերազմի վերջից մէկ շաբաթ առաջ, երբ Օնիկը ծեծի ենթարկեց Աբազեանին` ԱԱԾ շէնքում: Գասպարեանը Արմէնին մեղադրել է Հայաստանի գերենալիտետի դէմ կոմպրոմատ հաւաքելու եւ կեղծելու համար: Աբազեանը պաթոլոգիկ վախ ունի եւ ատում է Գլխաւոր շտաբի պետին: Սուքիասեանն իր եղբօր միջոցով, որն, ըստ էութեան, ղեկավարում է սորոսական կառոյցները Հայաստանում, ազդեցութիւն ունի ԱՄՆ դեսպանութեան վրայ: Յատուկ Քննչական ծառայութեան ղեկավարը մոլի ռուսատեաց է: 

«Գռզոն» վճարում է ե՛ւ Աբազեանին, ե՛ւ Խաչատրեանին: Փողերը բիթքոինների սխեմայի եւ չինական բանկերի միջոցով փոխանցւում են շէրյցարական հաշիւներին:

Ներկայ պահին եռեակի առաջադրանքը մի քանի ամսով Փաշինեանին իշխանութեան ղեկին պահելն է, հայկական բանակին ու ընդդիմութեանը վարկաբեկելը: Նրանք պայքարելու են անխղճօրէն եւ անսկզբունքօրէն, ինչը եւ երէկ ցոյց տւեց նրանց ձեռնածու Փաշինեանի ելոյթը»:

Յարակից լուրեր

  • «Պետութեան աւարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից». Անդրանիկ Թեւանեան
    «Պետութեան աւարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից». Անդրանիկ Թեւանեան

    Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

    44-օրեայ պատերազմը ոչ միայն պետական ու մարդկային ողբերգութիւն էր, այլ նաեւ 44-օրեայ ինտենսիւ ստերի մատուցման դիւերսիոն գործընթաց։

  • «Վերելակից՝ Սեւ լիճ. Ալիեւ-Փաշինեան կապի գաղտնիքները». «168 ժամ»
    «Վերելակից՝ Սեւ լիճ. Ալիեւ-Փաշինեան կապի գաղտնիքները». «168 ժամ»

    «Նիկոլ Փաշինեանը որպէս «թաւշեայ յեղափոխութեան» ու Դուշանբէում Ալիեւի հետ վերելակային գաղտնազրոյցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թէ ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակւեցին այդ կապուղու միջոցով, տակաւին անյայտ է։ Ինչպէս որ չկան ստոյգ տեղեկութիւններ այն մասին՝ արդեօք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ, թէ՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիօրէն, որքան այն ծնած վերելակային գեալաջին։ 

  • Ո՞ւր է սահմանագիծը
    Ո՞ւր է սահմանագիծը

    Այսօր, աւելորդ անգամ մը եւս, հաստատուեցաւ, որ ՀՀ իշխանութեան գերագոյն դիրքը զբաղեցնող անձնաւորութիւնը եւ իր վարչախումբը վերջնականօրէն սնանկացած են թէ՛որպէս կառավարութիւն եւ թէ՛որպէս քաղաքական ուժ եւ պէտք է անյապաղ դուրս գան հայ անկախ պետականութեան քաղաքական բեմէն։

  • «Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն». Միքայէլ Մինասեան
    «Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն». Միքայէլ Մինասեան

    Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն։ Ահա այս պարզ բանաձեւի մէջ է Հայաստանի ընտրութիւնը։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը։

  • «Եթէ ՀՀ կառավարութիւնը չուզենար որ ընդունուի…», կամ՝ Հայ Դատի պահանջատիրութեան սպառնալիքը
    «Եթէ ՀՀ կառավարութիւնը չուզենար որ ընդունուի…», կամ՝ Հայ Դատի պահանջատիրութեան սպառնալիքը

    Լենա Նազարեանի Թուրքիոյ հետ «չթշնամանք»ի սոփեստութենէն յետոյ, Նիկոլ Փաշինեանը 10 Մայիս 2021-ին, Խորհրդարանի նիստի իր ելոյթին մէջ, ահաւասիկ, հռետորական հարց կու տայ՝ «թուրքը մեր թշնամին ա, թէ մեր թշնամին չի», եւ ինքնիրեն կը պատասխանէ. «այո, դա որեւէ մէկի յայտարարութեամբ չի որոշւում, դա պատմական իրողութիւն ա: Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք այդ թշնամանքը պէտք է կա-ռա-վար-ուի:»

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։