Հա

Քաղաքական

03/03/2021 - 10:55

«Թէկուզ աւելի մեծ հանրահա­ւաք կազմակերպի, թէկուզ 100 հազար մարդ գնայ, միեւնոյն է, ոչինչ չի փոխւելու․ լուծումը արտահերթ ընտրութիւնն է՝ Փաշինեանի գնալուց յետոյ». ՀՀ ԱԱԾ տնօրէնի նախկին ԺՊ

«ՀՀ ԱԱԾ տնօրէնի նախկին պաշտօնակատար Միքայէլ Համբարձումեանը եւս միա­ցել է Զինւած ուժերի գլխաւոր շտա­բի պետի ու 40-ից աւելի սպաների տարածած յայտարարութեանը եւ սատարում է Փաշինեանի հրաժարականը պահանջողներին: Բայց հանրահաւաքների, ինչպէս ինքն ասաց, չի գնում՝ իր պայքարն այլ կերպ է տա­նում:

«alikonline.ir» - «ՀՀ ԱԱԾ տնօրէնի նախկին պաշտօնակատար Միքայէլ Համբարձումեանը եւս միա­ցել է Զինւած ուժերի գլխաւոր շտա­բի պետի ու 40-ից աւելի սպաների տարածած յայտարարութեանը եւ սատարում է Փաշինեանի հրաժարականը պահանջողներին: Բայց հանրահաւաքների, ինչպէս ինքն ասաց, չի գնում՝ իր պայքարն այլ կերպ է տա­նում:

«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրէնի նախկին պաշտօնակատար Միքայէլ Համբարձումեանի հետ:

 

Պարո՛ն Համբարձումեան, ի՞նչ կարծիքի էք Գլխաւոր շտաբի տարածած յայտարարութեան վերա­բերեալ:

- Իմ դիրքորոշումը, կարծում եմ, գիտէք, ես 100 տոկոսով պաշտպա­նում եմ Օնիկ Գասպարեանի դիրքո­րոշումը, կիսում եմ նրա մտահո­գութիւնները ու համարում եմ, որ մեր երկրում տեղի ունեցող այս բոլոր իրա­դարձութիւնները պէտք է շատ արագ հանգուցալուծում ստանան, այլապէս մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:

 

Իսկ ԱԱԾ-ի գործողութիւններն ինչպէ՞ս էք գնահատում, երբ զբաղւած է «ֆէյք» բռնելով:

- Ես հաւատում եմ իմ գործընկերների ողջամտութեանը, այդքան բան կասեմ: Մնացածը իրենք կը հասկանան:

 

Հաւատո՞ւմ էք, թէ՞ նաեւ ապա­ւինում:

- Հաւատում եմ եւ ապաւինում եմ:

 

Իսկ ողջամի՞տ են այդ գործո­ղութիւնները:

- Ես ընդհանուր կոնտեքստում եմ սա ասում, առանձին մի դիտէք: Ես հաւատում եմ իմ գործընկերներին, հաւատում եմ իրենց ողջամտութեա­նը եւ վստահ եմ, որ իրենք իրենց հայրենիքին նւիրւած զաւակներ են ու ճիշտ կը գնահատեն իրավիճակը:

 

Պարո՛ն Համբարձումեան, ԱԱԾ-ն, ըստ Ձեզ, այն կառույցն է, որ պէտք է «ֆէյք» բռնելո՞վ զբաղւի:

- Էստեղ խնդիրը մի նայէք, որ «ֆէյք» են բռնում: Հարիւրաւոր, հա­զարաւոր «ֆէյքեր» կան, էդ «ֆէյքերը» կան ու լինելու են, հարցը դա չէ: Հարցն այն է, որ այդ «ֆէյքի» մէջ եթէ ինֆորմացիա է հրապարակւում, որն ինքնին յանցագործութեան յատկա­նիշներ է պարունակում, այսինքն՝ դա իր մէջ յանցակազմ է պարունակում, կամ էդ «ֆէյքերով» հրապարակում են պետական գաղտնիք կազմող տե­ղեկութիւններ, ապա ԱԱԾ-ն ու իրաւապահ միւս մարմինները պարտա­ւոր են դրանով զբաղւել: Խնդրում եմ՝ սա Դուք հասկացէք ու մի կապէք պարոն Սաղաթելեանի (նկատի ունի ԱԱԾ-ի կողմից կալանաւորւած Արա Սաղաթելեանին) կամ միւսի հետ: Ես սա ընդհանուր եմ գնահատում ու ասում:

 

Պարզապէս զաւեշտալի իրա­վիճակ է ստեղծւել, այդ «ֆէյքին» յայտնաբերելու համար մի քանի հո­գու ձերբակալել են, սակայն «ֆէյքը» շարունակում է գրառումներ կատարել ու ծաղրել ԱԱԾ-ին:

- ՉԷ, մենք չենք խօսում էսօր՝ ապացոյցներ կան, թէ չկան: Ես Ձեզ ընդհանուր սկզբունքային մօտե­ցումն եմ ասում: Եթէ կայ «ֆէյքում» ինֆորմացիա, «ֆէյքն» ինչ է, «ֆէյքը» ինֆորմացիա տարածելու գործիք է, եւ ինչի համար են «ֆէյք» օգտա­գործում, որպէսզի տարածողները չերեւան, չերեւան հասարակութեան աչքին, չերեւան իրաւապահների տեսադաշտում: Այսինքն՝ չկարողա­նան հասկանալ, թէ ով է ինֆորմա­ցիա տարածողը: Բայց եթէ էնպիսի ինֆորմացիա է հրապարակւում, որ, էլի եմ կրկնում, իր մէջ յանցակազմի տարրեր է պարունակում, կամ պե­տական գաղտնիք պարունակող տե­ղեկութիւններ են հրապարակւում, էդ ժամանակ իրաւապահ մարմիննե­րը պարտաւոր են դրանով զբաղւել: Զբաղւել են երէկ, զբաղւելու են այսօր, զբաղւելու են վաղը:

 

Այս ամէնը չի՞ անլրջացնում ԱԱԾ-ի նման լուրջ կառոյցի կերպարը:

- Դուք մի բան էլ իմացէք՝ ԱԱԾ-ն ունի բազմաթիւ ստորաբաժա­նումներ, եթէ ԱԱԾ-ի մի որեւէ ստորա­բաժանում դրանով զբաղւում է, դա չի նշանակում, որ միւս ուղղութիւննե­րով աշխատանքներ չեն իրակա­նացւում կամ չպիտի իրականացւեն: Ամէն մէկն իր գործառոյթն ունի:

 

Շատ լաւ, վերադառնանք ԳՇ յայտարարութեանը. Դուք հիմա տեսնում էք, որ Նիկոլ Փաշինեանը չի ցանկանում հրաժարական տալ, մեծ հանրահաւաք էր կազմակերպել...

- Թէկուզ աւելի մեծ հանրահա­ւաք կազմակերպի, թէկուզ հարիւր հազար մարդ գնայ էդ հանրահաւաքին, միեւնոյն է, դրանով մեր երկրում ոչինչ չի փոխւելու: Մեր երկրում կայ գլոբալ խնդիր, ու այդ խնդրի լուծումը միայն ու միայն արտահերթ ընտրութիւնների մէջ է:

 

Իսկ իր հեռացմամբ, թէ իր կազմակերպմամբ արտահերթ ընտրութիւնների:

- Իհարկէ, իր հրաժարականից յետոյ, այլապէս արտահերթ ընտրու­թիւնները դառնալու են անիմաստ: Ես կը համաձայնէի, որ առանց հրաժա­րականի արտահերթ ընտրութիւններ տեղի ունենային, եթէ դրանց մասին յայտարարւէր դեռեւս նոյեմբեր ամսին, ու Նիկոլ Փաշինեանը դրան գնար իր նախաձեռնութեամբ, այլ ոչ՝ հանրային պայքարի արդիւնքում:

 

Ի դէպ, Դուք մասնակցո՞ւմ էք Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքներին:

- Ոչ:

 

Ինչո՞ւ:

- Հետաքրքիր հարց էք տալիս: Որովհետեւ ես քաղաքականա­պէս այդքան ակտիւ մարդ չեմ, իմ դիրքորոշումը գիտէք, թէ ես ոնց եմ յայտնում:

Յարակից լուրեր

  • «Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց Փաշինեանին». քաղաքագէտ
    «Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց Փաշինեանին». քաղաքագէտ

    Զինւորականը` Արցախում ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ռուստամ Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց Նիկոլ Փաշինեանին, այսինքն վարչապետի քաղաքական մակարդակը իջեցրին խաղաղապահ զօրքերի հրամանատարի կարգավիճակի։ 

  • Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի
    Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի

    2021-ի Ապրիլ ամիսը թեւակոխած ենք արդէն ու համայն հայութեան հետ միատեղ կը պատրաստուինք նշելու՝ հայ ազգին դէմ թրքական պետութեան գործադրած Ցեղասպանութեան 106-րդ տարելիցը։ Մեր ազգի հաւաքական-պատմական յիշողութեան, բայց նաեւ վերածնունդի ու պահանջատիրութեան կարեւոր թուականը։

  • Յայտարարութիւն ՀՅԴ Շուէտի առանձնակի կոմիտէի
    Յայտարարութիւն ՀՅԴ Շուէտի առանձնակի կոմիտէի

    Հայաստանի Հանրապետութեան ղեկին կառչած հողատու իշխանութիւնները՝ իշխանութեան որոշ ներկայացուցիչները, վերջերս հանդէս կ՛ուգան «տարածաշրջանային համագործակցութիւն» թուրքիոյ հետ «չթշնամանք»-ի եւ Հայոց Ցեղասպանութիւնը նսեմացնլու յայտարարութիւններով, մինչեւ իսկ կասկածի տակ առնելով հայրենիքի պատմական տարածքներու պատկանելութեան իրողութիւնը:

  • Երկրի խայտառակ կողմը
    Երկրի խայտառակ կողմը

    Քաղաքականութեան, այդ թւում՝ արտաքին քաղաքականութեան մէջ արժանապատւութիւնը կարեւորագոյն գործօն է։ Քաղաքականութիւնը, բացի պետութիւնների միջեւ կապերից, մարդկային յարաբերութիւնների համակարգ է, որում կողմերից որեւէ մէկի արժանապատւութեան բացակայութիւնը դիմացինին հնարաւորութիւն է տալիս վարւել այնպէս, ինչպէս հիմա Ադրբեջանն է վարւում Հայաստանի հետ։

  • Յայտարարութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի
    Յայտարարութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն խստօրէն կը դատապարտէ հայ ժողովուրդի պատմական անսակարկելի իրաւունքներուն, պատմական յիշողութեան անձեռնմխելիութեան ու պահանջատիրութեան իրաւացիութեան հանդէպ բոլոր նկրտումները` անկախ հեղինակներէն ու անոնց ազգային ու քաղաքական պատկանելիութենէն: Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակի նախօրեակին, Հայաստանի իշխող վարչակարգին կը զգուշացնենք` զերծ մնալ արցախեան նուաստացուցիչ պարտութիւնը խաղաղասիրական եւ արուեստական բնագիրով առաջնորդուող, սակայն միայն թրքական շահերը սպասարկող քաղաքական արարքներով ամբողջացնելէ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։