Հա

Քաղաքական

03/03/2021 - 12:00

«Հայրենիքի փրկութեան շարժման» պատւիրակութիւնն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահի հետ

«Հայրենիքի փրկութեան շարժման» պատւիրակութիւնն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հետ։

«alikonline.ir» - «Հայրենիքի փրկութեան շարժման» պատւիրակութիւնն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հետ. տեղեկացնում է Yerkir.am-ը:

Հանդիպմանը մասնակցում են «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանը, «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը, ՀՅԴ-ից Արծւիկ Մինասեանը եւ ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարեանը։

Յիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը երէկ յայտարարել է, որ ՀՀ նախագահը չի ստորագրելու Օնիկ Գասպարեանին ԳՇ պետի պաշտօնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թէ Նիկոլ Փաշինեանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականութեան հարցը պարզելու համար, այլ «Զինւորական ծառայութեան եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրէնքի՝ Սահմանադրութեանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։