Հա

Քաղաքական

03/03/2021 - 12:30

«ՀՀ նախագահը առաջիկայ ժամերին ԳՇ պետի հարցով իր որոշման մասին կը յայտնի». Արթուր Վանեցեան

ԶՈՒ ԳՇ պետին ազատելու առաջարկը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին՝ իր որոշումը ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը առաջիկայ ժամերին կը յայտնի՝ ըստ Yerkir.am-ի լրագրողներին ասաց Հայրենիքի փրկութեան շարժման խորհրդի անդամ Արթուր Վանեցեանը:

«alikonline.ir» - ԶՈՒ ԳՇ պետին ազատելու առաջարկը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին՝ իր որոշումը ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը առաջիկայ ժամերին կը յայտնի՝ ըստ Yerkir.am-ի լրագրողներին ասաց Հայրենիքի փրկութեան շարժման խորհրդի անդամ Արթուր Վանեցեանը, որը շարժման այլ ներկայացուցչների եւ վարչապետի թեկնածուի հետ գնացել էր ՀՀ նախագահի առանձնատուն՝ հանդիպելու նրա հետ։

«Հանդիպեցինք ՀՀ նախագահի հետ, քննարկեցինք ԶՈՒ գլխաւոր շտաբի պետի ազատման առաջարկութիւնը Սահմանադրական դատարան ուղարկւելո՞ւ է, թէ՞ ոչ։ ՀՀ նախագահը լսեց մեր տեսակէտները եւ ասաց, որ առաջիկայ ժամերին իր որոշման մասին կը յայտնի»,- ասաց Արթուր Վանեցեանը։

Նա նշեց, որ Արմէն Սարգսեանը չի ասել՝ ինչո՞ւ մինչեւ այսօր ՍԴ չի դիմել, չի ասել նաեւ, թէ արդեօ՞ք իր վրայ կայ ճնշում վարչապետ Փաշինեանի կողմից, թէ՞ ոչ։

«Նախագահը լսեց մեր խօսքը եւ ասաց՝ ի գիտութիւն կընդունի մեր խօսքը եւ կիրականացնի իր սահմանադրական պարտաւորութիւնները»,- ասաց Արթուր Վանեցեանը։

Նա վստահեցրեց, որ որեւէ այլ բան ՀՀ նախագահը չի ասել։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։