Հա

Քաղաքական

03/03/2021 - 13:20

«Բաղրամեան պողոտայում վճռւում է ՀՀ ապագան, վճռորոշ խօսքն այս կռւի մէջ պատկանում է ՀՀ քաղաքացուն, ու որպէսզի նա չզրկւի խօսքից, պէտք է քաղաքական պայքարի ժամանակ բացակայ չստանայ». Անդրանիկ Թեւանեան

Բաղրամեան պողոտայում վճռւում է Հայաստանի ապագան։ Կը լինի՞ այն, թէ՞ չի լինի։ Եթէ լինի, ապա ինչպիսի՞ն կը լինի։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը:

«alikonline.ir» - Բաղրամեան պողոտայում վճռւում է Հայաստանի ապագան։ Կը լինի՞ այն, թէ՞ չի լինի։ Եթէ լինի, ապա ինչպիսի՞ն կը լինի։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը:

«Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հակամարտութիւնը, ռուս-թուրքական մրցակցութիւնը Արցախի խրամատներից տեղափոխւել է Երեւանի կենտրոն։

Թուրքիան բացայայտօրէն պաշտպանում է Նիկոլ Փաշինեանի իշխանութեանը եւ պահանջում Հայաստանի Զինւած ուժերի հրամկազմի հրաժարականը։

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վրայ թուրքերը շատ մեծ խաղադրոյք են կատարել, քանզի նման նւէր 1.000 եւ նոյնիսկ 10.000 տարին մէկ կարող է բաժին հասնել որեւէ թշնամական երկրի, երբ հակառակ կողմի ղեկավարն ամբողջութեամբ պաշտպանում է քո շահերն ու աշխատում սեփական երկրի շահերի դէմ։

Հիմա դիմակները դեն են նետւած։ Ամէն ինչ բացայայտ է։ Վճռորոշ խօսքն այս կռւի մէջ պատկանում է ՀՀ քաղաքացիներին։ Դեռ պատկանում է։ Ու որպէսզի ՀՀ քաղաքացին չզրկւի խօսքից, պէտք է քաղաքական պայքարի ժամանակ բացակայ չստանայ»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։