Հա

Քաղաքական

04/03/2021 - 11:15

«Եթէ կարճ ժամանակում չկարողանանք ձեւաւորել էֆեկտիւ իշխանութիւն, ազնիւ կը լինի մեր կանանց ու երեխաներին ՀՀ-ից դուրս հանելը, որովհետեւ թուրքական ներխուժումը լինելու է ամիսների խնդիր». Վահէ Յովհաննիսեան

Հայաստանում պետութիւն ունենալու եւ չունենալու պայքար է, ինչքան էլ բարդ է իրավիճակը, ինչքան էլ ճգնաժամը խորքային է, նրա ձեւակերպումը պարզ է եւ յանգում է մի նախադասութեան՝ պետութիւն, թէ չպետութիւն: Գնում է պարզ եւ մարդկանց հասկանալի մի պայքար եւ սրա, որ կողմը կը յաղթի՝ պետութեա՞ն, թէ՞ չպետութեան, կախւած է առաջիկայ ամիսներից. այսօր Tert.am-ի հետ զրոյցում ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - Հայաստանում պետութիւն ունենալու եւ չունենալու պայքար է, ինչքան էլ բարդ է իրավիճակը, ինչքան էլ ճգնաժամը խորքային է, նրա ձեւակերպումը պարզ է եւ յանգում է մի նախադասութեան՝ պետութիւն, թէ չպետութիւն: Գնում է պարզ եւ մարդկանց հասկանալի մի պայքար եւ սրա, որ կողմը կը յաղթի՝ պետութեա՞ն, թէ՞ չպետութեան, կախւած է առաջիկայ ամիսներից. այսօր Tert.am-ի հետ զրոյցում ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը:

Նրա խօսքով՝ նոյեմբերի 9-ից յետոյ որոշակի տրամաբանական փուլեր են անցել, պատերազմից անմիջապէս յետոյ պետական համակարգում, ժողովրդի մէջ եղել է շոկային վիճակ, եւ այդ տրամադրութիւնն աստիճանաբար անցնում է:

Յովհաննիսեանի խօսքով՝ երբ հայկական բանակի վերնախաւը մեզ զգուշացնում է, որ մեր պետութիւնը կանգնած է կործանման եզրին, դրանից յետոյ քննարկել՝ ո՞ր հանրահաւաքում ինչքա՞ն մարդ եկաւ, չորրորդական հարցեր են. «Ուզում եմ դիմել հասարակութեան այն մասին, որը տանն է, մշտապէս դիտորդ են՝ ուզում եմ պարզ բոլորին առաջարկել կարդալ Հայկական Բանակի յայտարարութեան տեքստը: Գիտէ՞ք, երբ մէկ տարի առաջ Էրդողանն ու Ալիեւն էին սպառնում, հայ հասարակութիւնը չլսեց, ու ստացանք պատերազմ, հիմա մենք չենք լսում մեր բանակի զգուշացումն ու գնում ենք կործանման, էլ ո՞ւմ պէտք է լսենք: Մենք չենք լսում թշնամու զգուշացումը, մեր անվտանգութեան միակ յոյսը՝ Հայկական Բանակի վերնախաւը զգուշացնում է՝ էլի չենք լսում, այդպէս հնարաւոր չէ։

Յովհաննիսեանի խօսքով՝ սա ներքաղաքական, իշխանութիւն-ընդդիմութիւն խնդիր չէ, քանի որ Հայաստանում չկայ իշխանութիւն, եւ կռիւը իշխանութեան ձեւաւորման համար է։

«Եթէ մենք առաջիկայ կարճ ժամանակում չկարողացանք ձեւաւորել էֆեկտիւ գործողութիւն, իշխանութիւն, աւելի ազնիւ է մեր կանանց ու երեխաներին Հայստանից դուրս հանելը, որովհետեւ թուրքական ներխուժումը լինելու է ամիսների խնդիր: Եթէ մենք չենք ձեւաւորում էֆեկտիւ իշխանութիւն, պետութեան սահուն փլուզումը չի կանգնի, պետական համակարգը սկսելու է չաշխատել, մենք ունենալու ենք տարբեր կոլապսներ՝ տնտեսական, վերջում անվտանգային, եւ մի օր ֆիքսելու ենք, որ թուրքական բանակը մտել է Հայաստան, որովհետեւ ներքին որեւէ դիմադրութիւն չի լինելու եւ չի լինելու արտաքին աջակցութիւն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ Հայկական Բանակի հանդէպ վերաբերմունը միշտ եղել է բարձր նշաձողի վրայ, հիմա այդ նոյն վերնախաւը, երբ խօսում է վտանգի մասին, որ ապակառուցողական քաղաքականութեան արդիւնքում պետութիւնը կործանման եզրին է, մեր անվտանգութեան երաշխաւորին չեն լսում, Յովհաննիսեանը նկատեց, որ մինչեւ սեպտեմբերի 27-ը ամիսներ շարունակ 20-25 տարբեր կուսակցականներ, տարբեր սոցիալական շերտերից մարդիկ, զգուշացնում էին, որ լինելու է պատերազմ, սակայն  ուշադրութիւն չդարձրեցին եւ ունեցանք պատերազմ, որի նման պարտութիւն մենք շատ երկար տասնամեակներ չենք ունեցել։

«Հիմա զգուշացնում ենք, որ Հայաստանը պետութիւն չունենալու ճանապարհին է եւ չասենք, որ 21-րդ դարում դա հնարաւոր չէ, աշխարհը թոյլ չի տայ: Մենք տեսանք չէ՞ աշխարհն, ինչպէս թոյլ տւեց ծննդատների ռմբակոծումը, ֆոսֆորային զէնքի օգտագործումը, խաղաղ բնակչութեան հրթիռակոծումը, «Եւրոնիւզի» երկու-երեք սիւժէով էր ամէն ինչ աւարտւում, եւ Մակրոնի երկու-երեք կոշտ յայտարարութեամբ աւարտւեց: Ի դէպ՝ Մակրոնն ու Էրդողանն արդէն հարազատներ են, մեծ ծրագիր են քննարկում եւ արդիւնքում մնաց մեր Արցախը եւ մեր սերունդները, որ զոհեցինք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։