Հա

Քաղաքական

04/03/2021 - 12:15

«Հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղում պարտութիւնը ծրագրւած էր». Ռոբերտ Քոչարեան

ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարեանը չի բացառել, որ պատերազմում պարտութիւնը ծրագրւած էր: Այս մասին նա յայտարարել է՝ այսօր ռուսական լրատւամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսում: 

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարեանը չի բացառել, որ պատերազմում պարտութիւնը ծրագրւած էր: Այս մասին նա յայտարարել է՝ այսօր ռուսական լրատւամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսում: Գրում է Yerkir.am-ը:

«Ե՛ւ պատերազմի ժամանակ, ե՛ւ հիմնականում դրանից յետոյ, շատ լուրջ կասկածներ յայտնւեցին կառավարութեան եւ անձամբ վարչապետի գործողութիւնների վերաբերեալ: Դրանք արտայայտւել են իմ, երկու գեներալ-գնդապետների, երրորդ նախագահի եւ մի շարք այլ մարդկանց կողմից»,- ասել է նախագահը։

Նրա խօսքով՝ իշխանութիւնները ոչ միայն ողջամիտ, այլեւ, ընդհանուր առմամբ, ոչ մի կասկածի որեւէ պատասխան չեն տւել:

«Նորմալ չէ, երբ իշխանութիւնները չեն կարողանում հասկանալի բացատրութիւններ տալ: Օրինակ, ինչու պատերազմի 3-րդ օրը դադարեցւեց զօրահաւաքի հիմնական բաղադրիչը` Զինւած ուժերի համալրումը: Ինչու փոխարինւեցին փորձառու ռազմական սպաները, գեներալները, գնդապետները կամ հեռացւեցին պատերազմից առաջ. հոկտեմբերի 19-ին ինչու չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ 4-րդ օրը իմանալով, որ պատերազմը պարտւելու է»,- ասել է Քոչարեանը:

«Դրանք հաղորդում են այն յանցագործութիւնների մասին, որոնցով հետաքննող մարմինները պէտք է զբաղւեն: Դրդապատճառները պէտք է ուսումնասիրեն հետաքննող մարմինները: Պատասխանների բացակայութեան դէպքում կարող է առաջ գալ ցանկացած ենթադրութիւն»,- նշել է նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։