Հա

Քաղաքական

06/03/2021 - 09:40

Նիկոլ Փաշինեանի ան/համարժէքութիւնը

Հայաստանում, ի թիւս բազմաթիւ կարեւոր երեւոյթների դեֆիցիտի, կայ համարժէքութեան կամ ադեկվատութեան դեֆիցիտ, որն ամենաշատն արտայայտւում է իշխանութեան գործողութիւններում։ Երկրում առկայ է լրջագոյն քաղաքական ճգնաժամ, չի մնացել որեւէ կարեւոր ինստիտուտ, որը չպահանջի կառավարութեան ու Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Հայաստանում, ի թիւս բազմաթիւ կարեւոր երեւոյթների դեֆիցիտի, կայ համարժէքութեան կամ ադեկվատութեան դեֆիցիտ, որն ամենաշատն արտայայտւում է իշխանութեան գործողութիւններում։ Երկրում առկայ է լրջագոյն քաղաքական ճգնաժամ, չի մնացել որեւէ կարեւոր ինստիտուտ, որը չպահանջի կառավարութեան ու Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։

Ի պատասխան, իշխանութիւնը ոչ թէ փորձում է իրավիճակին համարժէք քայլեր կատարել, այլ վարչական ռեսուրսի բռնի կիրառմամբ ցուցադրական հանրահաւաք է անում Հանրապետութեան հրապարակում, յաջորդ օրն էլ քաղաքացիներին ցոյց է տալիս յատուկ ծառայութիւնների բոլոր դիմակաւորւած ծառայողներին ու դիպուկահարներին։ Սա անհամարժէքութեան ցցուն, բայց ամենեւին ոչ եզակի դրսեւորում է։

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ երկարաժամկէտ զօրավարժութիւնն են իրականացնում Թուրքիայում, այդ երկրների ղեկավարներն առանց աւելորդ ձեւականութիւնների՝ գրեթէ ամէն օր յայտարարում են, որ Զանգեզուրն «Ադրբեջանի պատմական տարածք է», ի պատասխան՝ Հայաստանի իշխանութիւնները քար լռութիւն են պահպանում՝ բաւարարւելով Արտգործնախարարութեան պաշտօնեայի վախւորած յայտարարութեամբ, միեւնոյն ժամանակ՝ աւելի ուժգնացնելով հայկական բանակի դէմ ծաւալւած գրոհը։ Այն դէպքում, երբ ադրբեջանաթուրքական զօրավարժութիւնների թիրախը Հայաստանն է, եւ, լաւ կամ վատ, բայց այն պաշտպանելու միակ կարողութիւնն ունի հայկական բանակը, որի դէմ այսօր պատերազմ է մղում Նիկոլ Փաշինեանը։

Մենք ապրում ենք տոտալ անհամարժէքութեան պայմաններում, երբ իշխանութեան որեւէ գործողութիւն չի պարունակում ադեկվատութեան անգամ փոքր չափաբաժին։ Բայց բնութեան ու քաղաքականութեան օրէնքներով՝ անհամարժէքութիւնն ինքնին մէկ այլ համարժէքութեան արտայայտութիւն կարող է լինել։ Ահա այդ՝ ադեկվատութեան հակադրութեան հարթութիւնում պարզորոշ կերպով ի յայտ է գալիս այն իրողութիւնը, որ Հայաստանի իշխանութեան գործողութիւններն ընդհանրապէս համարժէք չլինելով Հայաստանի ու հայկականութեան օրակարգին, գրեթէ ամբողջութեամբ համարժէք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին։

Այս առումով, ահա, Նիկոլ Փաշինեանի ու իշխանութիւնների քայլերն իրականում աւելի քան ադեկվատ են, պարզապէս փոխւած է համարժէքութեան առանցքը՝ այն գրեթէ ամբողջութեամբ նոյնական է թուրքական օրակարգի հետ։

Ժամանակի հետ Նիկոլ Փաշինեանի գործողութիւններն աւելի են հեռանալու հայկական օրակարգից ու աւելի մօտ են դառնալու ադրբեջանաթուրքական ծրագրերին։ Մենք գործ ունենք ադրբեջանաթուրքական լայնամասշտաբ նւաճման հետ, այն էսթետիկական տարբերութեամբ, որ նւաճողների դերում հանդէս են գալիս հայկական ազգանուններով ֆիգուրանտներ։ Նրանք մինչեւ այս պահը գրեթէ անարգել շարունակում են այդ նւաճողական քաղաքականութիւնը, որի դէմ էլ ուղղւած են Հայաստանում տեղի ունեցող հակաիշխանական բոլոր գործընթացները՝ անկախ այդ գործընթացներում ներգրաււածների նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքից։

Բաժանարար գծերն այլեւս առաւել քան խիստ են. մի կողմում՝ հայկականութիւնն է, մյուս կողմում՝ տարբեր ձեւակերպումներով լղոզւած ադրբեջանաթուրքական օրակարգը՝ իր արտաքին եւ ներքին սպասարկուներով։

 

«168 ժամ»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։