«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից արւած յայտարարութիւնից յետոյ ՀՀ-ում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ լարւած։ Մենք թերթի նախորդ համարներում տեղեկացրել էինք, որ ներհայաստանեան զարգացումների հետ կապւած՝ անհանգիստ մթնոլորտ է տիրում նաեւ դիւանագիտական համակարգում:
«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից արւած յայտարարութիւնից յետոյ ՀՀ-ում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ լարւած։ Մենք թերթի նախորդ համարներում տեղեկացրել էինք, որ ներհայաստանեան զարգացումների հետ կապւած՝ անհանգիստ մթնոլորտ է տիրում նաեւ դիւանագիտական համակարգում: Մասնաւորաբար, մեր աղբիւրները փոխանցել էին, որ դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերութեան բաժակը լցւել է: Նախատեսւում էր, որ Փաշինեանի հրաժարականի պահանջով են հանդէս գալու մի շարք դիւանագէտներ, այդ թւում՝ դեսպաններ։ Սակայն իշխանութիւններին առժամանակ յաջողւել է կանխել այդ «դեմարշը»: Թեմայի հետ կապւած «Փաստ» թերթին նոր մանրամասներ են յայտնի դարձել:
Այսպիսով, մեր աղբիւրները փոխանցում են, որ նշյեալի մասին տեղեկանալուց յետոյ Նիկոլ Փաշինեանը նախատեսում է լուրջ փոփոխութիւններ իրականացնել դեսպանների շարքերում։ Խօսքը մօտ 10 դեսպանի փոփոխութեան մասին է։ Մեր ունեցած տեղեկութեան համաձայն, Փաշինեանը բաւականին նյեարդային է ընդունել դեսպանների կողմից նման վարքագծի դրսեւորումը, եւ գոռգոռոցով յայտարարել է, թէ «բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը, որ հասկանան, թէ ով է երկրի իրական ղեկավարը»։ Նշենք, որ խօսքը հիմնականում եւրոպական երկրներում հաւատարմագրւած դեսպանների մասին է։ Մեր տեղեկութիւններով, ներկայումս գործընթացը առայժմ սառեցւած է յաւելեալ լարւածութիւնից խուսափելու նպատակով, բայց դեսպանների փոփոխութիւնն ընդամենը ժամանակի հարց է։
Մեր ունեցած տեղեկութիւններով, այս փուլում բաւական լարւած են ընդհանրապէս ԱԳՆ-Փաշինեան յարաբերութիւնները, քանի որ այն վարքագիծն ու դիրքորոշումը, որը դրսեւորւում է իշխանութիւնների կողմից, պրոֆեսիոնալ դիւանագէտների շրջանում լուրջ անհանգստութիւն ու դժգոհութիւն է առաջացրել։ Հաւանաբար հէնց այդ լարւածութեան պատճառով էլ Նիկոլ Փաշինեանը մարտի 2-ին չմասնակցեց դիջանագէտի օրւան նւիրւած միջոցառումներին»: