Հա

Քաղաքական

06/03/2021 - 11:00

««Կիսա»-ների պերճանքն ու թշւառութիւնը. բացառիկ «հրաշագործութեան» ծանր հետեւանքները»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Կենդանիների աշխարհում» հաղորդաշար կայ, որն ինչպէս շատ շատերին, այդ թւում՝ նաեւ ինձ, մանկուց հետաքրքիր է եղել նայելը։ Առանձնակի ուշադրութեամբ նայում եմ առիւծների որսի տեսարանները, բայց երբեք մինչեւ վերջ չեմ նայում բորենիների, կամ, ինչպէս սիրում ենք նրանց անւանել, շակալների որսը։ Դէ, առանձնապէս հետաքրքիր բան չկայ, աւելին՝ նեարդայնացնող է։ 

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է․ ««Կենդանիների աշխարհում» հաղորդաշար կայ, որն ինչպէս շատ շատերին, այդ թւում՝ նաեւ ինձ, մանկուց հետաքրքիր է եղել նայելը։ Առանձնակի ուշադրութեամբ նայում եմ առիւծների որսի տեսարանները, բայց երբեք մինչեւ վերջ չեմ նայում բորենիների, կամ, ինչպէս սիրում ենք նրանց անւանել, շակալների որսը։ Դէ, առանձնապէս հետաքրքիր բան չկայ, աւելին՝ նեարդայնացնող է։ Անցնող շաբաթւայ ԱԺ նիստերում Բարձրագոյն դատական խորհրդի նախագահ Ռուբէն Վարդազարեանը պատասխանում էր պատգամաւորների հարցերին, իսկ եթէ աւելի դիպուկ նկարագրենք՝ տոտալ յարձակման էր ենթարկւել «Իմ քայլը» խմբակցութեան կողմից։ Տեսարանը տհաճ էր ու յիշեցնում էր «Կենդանիների աշխարհը», նայց... բորենիների որսը:

Այդ հակաքաղաքական տեսարանի առաջին իսկ հարցից պարզ դարձաւ, թէ Նիկոլ Փաշինեանը Պառլամենտն ու պառլամենտարիզմը պախարակող հերթական ինչպիսի բեմականացում է նախատեսել։ Նպատակս Ռուբէն Վարդազարեանին պաշտպանելը չէ, քաւ լիցի, մարդն իրեն արժանապատւօրէն կարողացաւ պաշտպանել, այլ այն, որ ցոյց տամ, թէ ինչպիսին չպիտի լինի պառլամենտական երկրի իշխող ուժի խմբակցութիւնը։ Ի դէպ, արդէն հինգշաբթի առաւօտեան Յատուկ քննչական ծառայութեան հարցաքննութեան կանչւեց Ռուբէն Վարդազարեանի կինը։ Այսինքն, Նիկոլ Փաշինեանի ձեռագիրը չի փոխւում, հօ զոռով չի։ Մարդը շարունակաբար, հերթականութեամբ, ըստ իր քիմքի, նսեմացնում եւ քանդում է պետական կառոյցներն ու ինստիտուտները։ Սահմանադրական դատարանը պարալիզացնելուց յետոյ, կարծես, հերթը ԲԴԽ-ինն է։ Ինչեւէ, վերադառնանք խորհրդարան։ Հերթական անգամ ինձ մօտ կրկին նոյն հարցն առաջացաւ, որի մասին միշտ ցանկացել եմ գրել։

Այսպիսով, հարցը՝ Նիկոլ Փաշինեանին ինչպէ՞ս է յաջողւել քաղաքական 0-ական IQ-ով այսքան միանման մարդկանց հաւաքել մի «կտուրի» տակ։ Ինձ մէկ-մէկ թւում է, որ պէտք է առնւազն հրաշագործ լինես, որ նման ոսկերչական ճշգրտութեան գործ անես։ Բայց ոչ, կախարդ լինելու մէջ չէ գաղտնիքը։ Այն աւելի պարզ է։ Կարծում եմ՝ դա մօտաւորապէս հետեւեալ կերպ է եղել։ Ասենք, «բեսեդկայում» նստած են եղել, Նիկոլն առաջարկել է նախընտրական ցուցակում ներառել իր որեւէ հարազատի կամ մտերիմի, Աննան էլ, թէ՝ բա «իմ ախպէրն ինչով է պակաս»: Նիկոլն էլ՝ հարց չկայ։ Յետոյ ելոյթով հանդէս է եկել մերձակայ մի քայլող եւ առաջարկել ցուցակում ներառել իր որեւէ կուրսեցու։ Նիկոլն էլի՝ հարց չկայ։ Յետոյ սկսել են չափել քայլերի քանակը: Յետոյ գալիս են «սորոսականները»: Գուցէ՝ ոչ յետոյ, բայց դա էական չէ...

Ու այդպէս լրացրել են ցուցակը: Միայն այդպէս էլ հասկանալի չէ, թէ ո՞վ է առաջարկել Յովիկ Աղազարեանին։ Իսկ եթէ քաղաքական բառամթերքով խօսենք, ապա իրականութիւնն այն է, որ Նիկոլ Փաշինեանն իր շուրջն է հաւաքել կիսապատգամաւորներ, կիսանախարարներ, կիսամարզպետներ եւ այլն։ Առիթ եղել է ասելու, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլը դա արել է յատուկ, մտածւած, որովհետեւ այս կիսապաշտօնեաները ի վիճակի չեն անելու այլ բան, քան հլուհնազանդ հրահանգներ կատարելը։ Միւս կողմից էլ՝ Նիկոլն աւելի լաւերին չէր կարող գտնել, քանի որ ինքն էլ է միշտ եղել կիսա...։ Նա կիսաուսանող է եղել, կիսալրագրող, կիսախմբագիր, կիսապատգամաւոր։

Իսկ որպէս վարչապետ նա ընդհանրապէս գոյութիւն չունի։ Եւ այս կիսամարդիկ ռեկորդային կարճ ժամանակահատւածում Հայաստանը դարձրին հակապետութիւն։ Նրանք ամէն օր ապացուցում են, թէ ինչպիսին չպէտք է լինի պետութիւնը եւ իշխանութիւնը։ Իսկ Նիկոլն իր ողջ պերճանքով եւ թշւառութեամբ ցոյց է տալիս, թէ ինչպիսին չպիտի լինի երկրի ղեկավարը։ Ինչեւէ... ԱԺ-ում եւ առհասարակ պետական-հանրային կեանքում տեղի ունեցող գործընթացները վաղուց անցել են քաղաքական վամպիրների վակխանալիայի թոյլատրելի սահմանները։ Հիմա գնում է յետհաշւարկը՝ կա՛մ դու թուլանում ու սկսում ես այլեւս հաճոյք ստանալ վամպիրից, որն ամէն օր ինչ-որ չափաբաժնով արիւն է խմում քեզանից, կա՛մ անում ես այն, ինչ կանէր նորմալ պետութեանը բնորոշ գիտակից քաղաքացին»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։