Հա

Քաղաքական

06/03/2021 - 12:15

«Իշխանութիւնը փորձում է մարդկանց համոզել, որ Արցախը, Սիւնիքը զիջելը տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան, կայունութեան երաշխիք է․ այս մօտեցումը, ինչ-որ պահի պատերազմի շեմին է կանգնեցնելու». Տիգրան Աբրահամեան

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամտեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամտեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Հետաքրքիր զուգադիպութեամբ, իշխանութեան պաշտպանութեամբ հանդէս եկող տարբեր խմբերը, այդ թւում՝ լրագրողների անյարմար հարցերից փախուստի դիմողները, քողարկւած կամ անթաքոյց ձեւով փորձում են հանրութեանը համոզել, որ մենք իրականում հող, շրջան, հայրենիք չենք էլ զիջել։

Որպէս հիմնաւորում պնդում են, որ Քարվաճառը, Հադրութը, Շուշին ու առհասարակ Արցախը հայկական չեն, ուղղակի «իրադարձութիւնների բերումով» հայերը մի արանք ապրել են այնտեղ, իսկ այդ տարածքների նկատմամբ թուրքերի պահանջն ու բռնազաւթւածը «պատմական արդարութեան վերականգնման» պէս մի բան են։

Հայաստանում մարդկանց մի մասը հաշտւել է ոչ միայն պատերազմի արդիւնքում, ստորագրւած կամ գաղտնի պայմանաւորւածութեամբ զիջւած շրջանների, մեր մեծաթիւ կորուստների հետ, այլ նոյնիսկ անտարբեր է Արցախի՝ հայկական վերահսկողութեան տակ մնացած հատւածի եւ Սիւնիքի նկատմամբ։

Իշխանութիւնը որպէս պետական տեղեկատւական քաղաքականութեան ուղղութիւն, փորձում է մարդկանց համոզել, որ Արցախն ու Սիւնիքը զիջելը տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան ու կայունութեան երաշխիք է, իսկ որոշները դա նոյնիսկ որպէս համոզմունք են ներկայացնում։

Միանգամից ասեմ՝ այս մօտեցումը, մի փուլում, մեզ պատերազմի շեմին է կանգնեցնելու։ Հայրենիքի կորուստները որպէս խաղաղութեան երաշխիք ներկայացնողները պարզամիտ դաւաճաններ են, որոնցով հետագայում պէտք է զբաղւի իրաւապահ համակարգը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։