Հա

Քաղաքական

06/03/2021 - 13:30

«Կասկածում եմ, որ վարչապետը հասկանում է՝ ինչ են նշանակում Ալեւի ելոյթները Զանգեզուրի մասին, հասկանում եմ, թէ ինչու են Թուրքիայի եւ Ադրրբեջանի ղեկավարները Փաշինեանի ջերմեռանդ «բալեշչիկները»»․ Ա․ Աբրահամեան

«Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երէկւայ յայտարարութիւններին։ 

«alikonline.ir» - «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երէկւայ յայտարարութիւններին։ Գրառման մէջ ասւում է.

«Վստահ եմ, որ իշխանութեան մէջ եղած ադեկւատ մարդիկ (մասնաւորապէս, ԱԳՆ-ում) հասկանում են, թէ ինչ են նշանակում Ալեւի ելոյթները Զանգեզուրի մասին: Վստահ եմ, որ «ժողովրդի ներկայացուցիչները», որոնք ծափահարում են «Կեցցէ՛ն մեր նահատակները» կարգախօսին, դա չեն հասկանում:

Կասկածում եմ, որ վարչապետը դա հասկանում է՝ նա ապրում է այլ իրականութեան մէջ: Հասկանում եմ նաեւ, թէ ինչու Թուրքիայի եւ Ադրրբեջանի ղեկավարները Փաշինեանի ջերմեռանդ «բալեշչիկերն» են:

Յիշեցնենք, որ Իլհամ Ալիեւն ասել էր, որ «Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կը պարտադրենք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։