Հա

Քաղաքական

07/03/2021 - 09:45

Ժողովրդի կամքը, Սահմանադրութիւնն ու իրականութիւնը. ինչպէ՞ս ազատւել այս իշխանութիւնից

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է երէկւայ հանրահաւաքում Վազգէն Մանուկեանի հնչեցրած կոչերին, որոնք առնչւում են ցանցային պայքարի մարտավարութեանն ու համաժողովրդական անհնազանդութեանը։ 

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է երէկւայ հանրահաւաքում Վազգէն Մանուկեանի հնչեցրած կոչերին, որոնք առնչւում են ցանցային պայքարի մարտավարութեանն ու համաժողովրդական անհնազանդութեանը։

Ստեփան Դանիէլեանի դիտարկմամբ`Վազգէն Մանուկեանը նկատի ունի այն, որ թէեւ կան մեծ դժգոհութիւններ գործող իշխանութիւնից եւ մեծամասնութիւնը համարում է, որ այն պէտք է հրաժարական տայ, սակայն կայ նաեւ տարբեր վերաբերմունք հարթակում գտնվող ուժերի նկատմամբ եւ այդ առումով` գերնպատակը պետութեան փրկութիւնն է, գործող իշխանութեան հեռացումը։ Պայքար չի գնում իշխանութեան համար, հետեւաբար, պէտք է միաւորւել գաղափարի, այլ ոչ թէ միայն հարթակում կանգնած ուժերի ձեւաչափի շուրջ։

«Պէտք է միաւորւել գերխնդիրը լուծելու համար, իսկ թէ հետագայում ով կը գայ իշխանութեան, կորոշւի ընտրութիւնների ժամանակ։ Այսպէս թէ այնպէս, լինելու է ժամանակաւոր կառավարութիւն, ուստի անհրաժեշտ է այս փուլում միաւորւել նպատակի շուրջ, այլ ոչ թէ քննարկել, թէ ովքեր կարող են լինել ընդդիմութեան շարքերում, ինչը բոլորովին այլ հարց է»,- նշեց քաղաքագէտը։

Դանիէլեանի կարծիքով` պայքարի տարբեր մարտավարութիւնները կարելի է համադրել, այսինքն` պայքար մղել ե՛ւ միասնաբար, ե՛ւ ցանցային տարբերակով, տարբեր բեւռների միջոցով, որովհետեւ բոլորի ցանկութիւնն այսպէս թէ այնպէս նոյնն է` հեռացնել գործող իշխանութեանը, հասնել նրա հրաժարականին։

«Տարբեր երկրների ու նաեւ Հայաստանի Սահմանադրութեան մէջ գրւած է, որ իշխանութիւնը պատկանում է ժողովրդին ու պէտք է արտայայտի նրա կամքը։ Այդ կետն ամրագրւած է ժողովրդավարական երկրներում։ Եթէ իշխանութիւնը դուրս է գալիս ժողովրդի կամքի դէմ, ժողովուրդն ապստամբելու, ուժ կիրառելու իրաւունք ունի։ Ի դէպ, նման հռետորաբանութիւն օգտագործում էր այն ուժը, որը 2018 թւականին եկաւ իշխանութեան, բայց հիմա նոյն ուժն անընդհատ շահարկելով ժողովրդի անունը` իրականացնում է հակասահմանադրական գործողութիւններ»,- նշեց քաղաքագէտը։

Դանիէլեանի խօսքով` եթէ վերընթերցենք իմքայլական պատգամաւորների այն ժամանակւայ ելոյթները, ակնյայտ է, որ նրանք նոյնպէս իրենց քայլերը բացատրում էին ժողովրդի կամարտայայտութեամբ, որ ժողովրդի կամքը բարձր է Սահմանադրութիւնից, բայց այժմ նրանք ստանում են այն, ինչ արել են ժամանակին։

Ինչպէս իրենք էին ժողովրդին կոչ արել ուժ կիրառել Ազգային ժողովի նկատմամբ, շրջափակել օրէնսդիր մարմնի շէնքը, հիմա նոյնն, ըստ Դանիէլեանի, կարելի է կատարել նրանց նկատմամբ։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։