Հա

Քաղաքական

07/03/2021 - 09:50

«Եթէ ՀՀ նախագահը ստորագրի դիմումը, ԳՇ պետը կարող է Վարչական դատարան դիմել». Արփինէ Յովհաննիսեան

Արփինէ Յովհաննիսեանը կարծում է, որ Օնիկ Գասպարեանին աշխատանքից ազատելու դիմումն արդէն պէտք է Սահմանադրական դատարանում լինէր։ 

«alikonline.ir» - Արփինէ Յովհաննիսեանը կարծում է, որ Օնիկ Գասպարեանին աշխատանքից ազատելու դիմումն արդէն պէտք է Սահմանադրական դատարանում լինէր։ Գրում է Sputnik Արմենիան:

Զինւած ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարեանի շուրջ ստեղծւած թնջուկի իրաւական ճանապարհները մի քանիսն են։ Աւելին, եթէ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը ստորագրի վարչապետի` Գասպարեանին աշխատանքից ազատելու որոշումը եւ այն ՍԴ չուղարկի, ապա վերջինս իրաւունք ունի Վարչական դատարանում բողոքարկելու այդ որոշումը։ Բաղրամեան պողոտայում ընդդիմութեան հանրահաւաքի ժամանակ լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց արդարադատութեան նախկին նախարար Արփինէ Յովհաննիսեանը:

«Թէ ինչ կորոշի Օնիկ Գասպարեանը, ես չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ թնջուկը չի հանգուցալուծւել։ Եթէ մեկնաբանեմ նախագահ Արմէն Աարգսեանի քայլերը, ապա շատ կոշտ մեկնաբանութիւն է հնչելու։ Աւելին, ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարեանի` աշխատանքից ազատման դիմումն արդէն պէտք է Սահմանադրական դատարանում լինէր»,- ասաց Յովհաննիսեանը։

Նա նշեց, որ եթէ նախագահի` Գասպարեանին առնչւող փաստաթղթի ստորագրել-չստորագրելու հարցը մեկնաբանի վարչապետի դիրքերից, ապա այդտեղ կարող է լինել ցանկացած բան` սպառնալիք, քաղաքացիութեան թղթի շահարկում, արցունքներ, քաղաքական առեւտուր:

Յիշեցնենք, որ արդէն իսկ նման նախադէպ կայ` ԶՈՒ գլխաւոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրեանը դիմել է ՀՀ վարչական դատարան` իրեն պաշտօնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անւաւեր ճանաչելու պահանջով։ Մինչ այդ` 2021 թ. փետրւարի 24-ին, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը, հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրեանին զբաղեցրած պաշտօնից ազատելու մասին։

Մարտի 2-ին յայտնի դարձաւ, որ ՀՀ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարեանին ԳՇ պետի պաշտօնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թէ Նիկոլ Փաշինեանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականութեան հարցը պարզելու համար, այլ «Զինւորական ծառայութեան եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրէնքի՝ Սահմանադրութեանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։