Հա

Քաղաքական

07/03/2021 - 11:20

«Հայրենիքը երբեւէ անպաշտպան չթողած սպայակազմը յայտնւել է այդ պետութեան կողմից լքւած վիճակում, մեր պարտքն է լինել մեր յաղթանակած ու փառապանծ բանակի ու սպայակազմի կողքին». Ռուբէն Մելքոնեան

Այս օրերից Թուրքիայից մեր ազգային արժէքների թիրախաւորումն աւելի ինտենսիէ շարունակւում է, Գլխաւոր շտաբի եւ սպայական կազմի յայտարարութիւնն ամենաբուռն կերպով քննադատել է մեր թշնամի ցեղասպան երկրի նախագահ Էրդողանը, ԱԳ նախարարը, տարբեր պաշտօնեաներ. Պաշտպանութեան նախարարութեան դիմաց ի պաշտպանութիւն ԳՇ պետ Օնիկ Գասպարեանի ակցիայի ժամանակ ասաց արեւելագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանը: 

«alikonline.ir» - Այս օրերից Թուրքիայից մեր ազգային արժէքների թիրախաւորումն աւելի ինտենսիէ շարունակւում է, Գլխաւոր շտաբի եւ սպայական կազմի յայտարարութիւնն ամենաբուռն կերպով քննադատել է մեր թշնամի ցեղասպան երկրի նախագահ Էրդողանը, ԱԳ նախարարը, տարբեր պաշտօնեաներ. Պաշտպանութեան նախարարութեան դիմաց ի պաշտպանութիւն ԳՇ պետ Օնիկ Գասպարեանի ակցիայի ժամանակ ասաց արեւելագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանը: Գրում է Tert.am-ը:

Նրա խօսքով՝ անգամ ամենածայրայեղական հակահայ ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբաւորման պարագլուխը քննադատում ու թիրախաւորում է մեր բանակը եւ Գլխաւոր շտաբին: Մելքոնեանի կարծիքով՝ շարունակւում է թուրքական յարձակումը մեր պետականութեան եւ ազգային արժէքների հանդէպ, սա յայտարարութիւն է ոչ միայն ԳՇ-ի հանդէպ, այլ հայկական արժէքների.

«Այն ձեւակերպումները, որ կան ԳՇ յայտարարութեան մէջ, ռազմական յեղաշրջում եւ այլն, որեւէ կապ չունեն օբիեկտիւ իրականութեան հետ, նրանք ոչ թէ իշխանութեան ձգտող զինւորականներ են, այլ պետականութեան կորստի առաջ իրենց ձայնը բարձրացրած նւիրեալներ են, որոնք բարձրաձայնում են պետականութեան կորստի մասին»:
Մելքոնեանի խօսքով՝ պետականութեան կորստի մասին իրենց ձայնն են բարձրացրել երկու շատ կարեւոր ինստիտուտներ՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխաւորութեամբ եւ Հայոց Բանակը.

«Ուրիշ ի՞նչ կարեւոր արժէքներ կան, որոնք կանգնած են մեր ազգի պաշտպանութեան ակունքներում։ Վեհափառը յայտարարում է, որ պետութիւնը կանգնած է կորստի եզրին, եւ եթէ այստեղ մարդիկ փորձում են տեսնել քաղաքական ու կուսակցական եւ այլ շահեր, նրանք մոլորեալներ են»: Մելքոնեանի խօսքով՝ Թուրքիայից շարունակւող վտանգները եւ յայտարարութիւնները սպասելի են, բայց ողբերգական է, որ Հայաստանում լսում ենք նմանատիպ յայտարարութիւններ.

«Հնարաւոր չէ պատկերացնել, որ այդքան համահունչ ու նոյնական կարող են լինել թշնամի պետութեան եւ ՀՀ քաղաքացիութիւն ունեցող որոշ շրջանակների մօտեցումներն ու յայտարարութիւնները: Այսօր թուրքական լուտանքների դէմ որեւէ պետական կառոյց որեւէ քայլ չի անում։ Մեր բանակի Գլխաւոր շտաբի հասցէին հնչող  վիրաւորանքները ճակատագրի հեգնանքով իշխանութեան հասած շրջանակների կողմից լռութեան են մատնւում: Ստեղծւել է մի վիճակ, որ մեր հայրենիքը երբեւէ անպաշտպան չթողած սպայակազմը յայտնւել է այդ պետութեան կողմից լքւած վիճակում, ուստի մեր՝ ՀՀ իրական քաղաքացիների պարտքն է լինել մեր յաղթանակած ու փառապանծ բանակի ու նրա սպայակազմի կողքին»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։