Հա

Քաղաքական

07/03/2021 - 11:25

Սիւնիքի կորստից յետոյ սրանք կը մեղադրեն, որպէս «նախկին» Գարեգին Նժդեհին

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Արցախի կորստից յետոյ, այսօր արդէն Սիւնիքն է վտանգւած։ Ադրբեջանի նախագահը վստահ սպառնում եւ նւաստացնում է մեզ բոլորիս։

Սիւնիքի համայնքապետերը արդէն քանիցս ահազանգ են հնչեցնում, սակայն «ազգընտիր» իշխանութիւնն ու նրա կամակատար «առաջադեմները» բարբաջում են ինչ-որ անհասկանալի «ժողովրդավարութեան», ընդդիմադիրների դէմ քր․ գործեր հարուցելու, կալանաւորելու անհրաժեշտութեան եւ այլ տխմարութիւնների մասին։ Գոնէ սրանք, իսկապէս այդ արժէքների նվիրեալներ լինէին, էլի ինչ-որ չափով հասկանալի կը լինէր։

Բայց սրանք չեն «նկատում» իրենց պաշտելի բռնապետիկի կոռուպցիան,անօրինականութիւններն ու բռնութիւնները։ Սրանց համար Արցախ, Սիւնիք, Հայաստան, պետութիւն հասկացողութիւնները գրոշի արժէք չունեն, այլ միայն իրենց տէրերի կողմից վճարւած պատւէրով, «նախկինների» դէմ իբր պայքարն է գերագոյն նպատակ։ Սիւնիքի, լեզուս չի պտտւում, կորստից յետոյ սրանք կը մեղադրեն, որպէս «նախկին» Գարեգին Նժդեհին, ով, ի հեճուկս այն տարիների իրենց նմանների, պահել էր Սիւնիքը, փոխանակ յանուն «խաղաղութեան» եւ «կոռուպցիայի դէմ» պայքարի, այն յանձներ թշնամուն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։