Հա

Քաղաքական

07/03/2021 - 13:10

«Ի՞նչ ունենք այսօր, որ չունէինք նոյեմբերի 9-ին». Ռոբերտ Մարգարեան

Քաղաքագէտ-իրաւաբան Ռոբերտ Մարգարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Քաղաքագէտ-իրաւաբան Ռոբերտ Մարգարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Մեղաւո՞ր է Հայրենիքի փրկութեան շարժումը...

Ի՞նչ ունենք այսօր, որ չունէինք նոյեմբերի 9-ին:

Հրաժարականների պահանջի շարան, սկսած ներկայ ու նախկին նախագահներով, վարչապետերով ու կաթողիկոսներով, վերջացրած մինչեւ երէկ նիկոլին սատարող մշակոյթի գործիչներով ու համալսարանների դասախօսներով: 

Հող յանձնած դաւաճանի հրաժարականը պահանջող Զինւած ուժերի ԳՇ ու գեներալներ:

Մէկ տարի առաջ փողոցում հեծանիւ քշող ու մետրոյում բուկլետ բաժանող, իսկ այսօր իր ստւերից վախեցող, երեք շերտ ոստիկաններով ու թիկնապահնրերով շրջող ստահակ մի ստախօս:

Իրենց տան բակերում, որպէս դաւաճաններ խայտառակ եղած ու փողոցում իրենց ճամփան փակող պահանջատէր քաղաքացիների ու լրագրողների հարցումներին չդիմացող պատգամաւորներ:

Բուհերից ներս ու կառավարութեան մասնաշէնքերում «նիկոլ դաւաճան» գոչող երիտասարդներ:

Սփիւռքում մերժւած ու օդանաւակայաններից գլխիկոր փախչող իշխանաւորներ:

Խիստ անարդար կը լինի անտեսել այս ուղղութեամբ Հայրենիքի փրկութեան շարժման դերակատարութիւնն ու հաւատալ, որ այս ամէնը կատարւել է հէնց այնպէս պատահաբար:

Բաւարար է կատարւածը: Անշուշտ ո՛չ: Կարելի էր ու կարելի է աւելին անել: Անկասկած ա՛յո:

Դաւաճան վիժւածքը շարունակո՞ւմ է թառած մնալ իր գահին: Ա՛յո: Մեղաւո՞ր է Հայրենիքի փրկութեան շարժումը: Գուցէ ա՛յո, բայց նոյնքան, որքան մեղաւոր է հայրենիքը թողած, «հնի ու նորի» էժան խաղով տարւած անտարբեր քաղաքացին, կուլիսներում խաղեր տւող խորհրդարանական ընդդիմութիւնը եւ ինչու չէ նաեւ, հրապարակից բացակայող, բայց հրապարակում ներկայ միակ ռէալ շարժմանն անգործութեան մէջ քննադատողը: 

Վերջին գրառման մէջ նշել էի, որ պայքարը ներկայ ձեւաչափով շարունակւելու եւ արդիւնքի չյանգելու դէպքում դա անխուսափելիօրէն փոխարինւելու է մէկ ուրիշով, որը բնականաբար չի լինելու նոյնքան համբերատար: Շարունակում եմ մնալ նոյն կարծիքին, բայց մինչեւ այն պահը երբ չկայ յուսալի այլընտրանք, ամէն գնով պիտի սատարել Հայրենիքի փրկութեան շարժմանը: 

Իշխանութեան ջրաղացը ջուր լցնողներ շատ կան: Ընդդիմութեան շարքերը պառակտող քննադատութեամբ ու կատարւածն անտեսելով նրանց շարքերը չընդլայնենք....»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։