Հա

Քաղաքական

07/03/2021 - 13:25

Կործանւող եւ կորսւող Հայրենիքն այլեւս չի կարող սպասել…

ԶՈՒ գեներալ-լէյտենանտ, Արցախի Հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշաւիր Ղարամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ԶՈՒ գեներալ-լէյտենանտ, Արցախի Հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշաւիր Ղարամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Կործանւող եւ կորսւող Հայրենիքն այլեւս չի կարող սպասել…

Ալիեւի երէկւայ այս յայտարարութիւնից յետոյ Հայրենիքի փրկութեան համար պայքարի ցանկացած մեթոդ եւ ձեւ կիրառելի է ներքին եւ արտաքին թշնամիների դէմ.

«Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, բայց դա նրան չի յաջողւի։ Մենք կը ստիպենք նրանց։ Մենք կեանքի կը կոչենք մեր բոլոր ցանկութիւնները՝ այնպէս, ինչպէս քշեցինք նրանց մեր հողերից…»։

Սրանից պարզ եւ լկտի յայտարարութիւն թշնամու կողմից սպասելն անգամ անհնար է… «Հայրենիքի փրկութեան շարժումը» գործում է իրենց նկարագրած եւ յայտարարած վտանգներին ոչ համաչափ եւ ոչ համարժէք մեթոդներով ու ձեւերով։

Կարծէք դեռ ժամանակ շատ ունենք, ինչն իրականում չունենք, եւ հաշւարկի հաշւիչն այլեւս միացւած է…»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։