Հա

Քաղաքական

08/03/2021 - 10:20

«Փաշինեանը կորցրել է իր ամենահիմնական զէնքը՝ մարդկանց մտքերի վրայ ունեցած թելադրանքը. սոցիալական ցանցերում նրա ֆէյքերն ու զոմբիները այլեւս չունեն ազդեցութիւն». Աղասի Ենոքեան

Նիկոլ Փաշինեանը ուժերի գերագոյն լարման շնորհիւ անգամ չկարողացաւ յուժկու հանրահաւաք կազմակերպել։ Նա կորցրել է նաեւ փողոցը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը ուժերի գերագոյն լարման շնորհիւ անգամ չկարողացաւ յուժկու հանրահաւաք կազմակերպել։ Նա կորցրել է նաեւ փողոցը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը:

Գրառումն ամբողջութեամբ՝ ստորեւ.

«Իրավիճակը համառոտ․

Նիկոլ Փաշինեանը կորցրել է իշխանութիւնը։

Նրա ղեկավարած կառավարութիւնը չի տիրապետում իրավիճակին եւ մատնւած է անգործութեան։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինեանը ջարդեց բոլոր ինստիտուտները եւ կառավարական հիմնարկներին զրկեց աւտոնոմ աշխատելու հնարաւորութիւնից: Այժմ նրա անգործութիւնը ինքնաբերաբար փոխանցւել է կառավարութեանը։ Տնտեսութիւնը փլուզւում է, գները թռնում են։

Զինւած ուժերը դուրս են Նիկոլ Փաշինեանի վերահսկողութիւնից։ Ըստ ամենայնի, ամբողջապէս չի վերահսկւում նաեւ ոստիկանութիւնը, իսկ ԱԱԾ-ն այս ընթացքում այնպէս է ջարդւել, որ չի կարող լուրջ ուժային կառոյց համարւել։ Անգամ եթէ Նիկոլ Փաշինեանը պնդի Օնիկ Գասպարեանի պաշտօնանկութեան եւ ձերբակալութեան վրայ, նա չի կարողանայ դա իրականացնել։

Նիկոլ Փաշինեանը կորցրել է իր ամենահիմնական զէնքը՝ մարդկանց մտքերի վրայ ունեցած թելադրանքը։ Սոցիալական ցանցերում նրա ֆէյքերն ու զոմբիները այլեւս չունեն ազդեցութիւն։ Մամուլը, որ ժամանակին Նիկոլ Փաշինեանի կարեւոր դաշնակիցն էր, այժմ նրան է դարձրել հիմնական թիրախ։

Նիկոլ Փաշինեանը ուժերի գերագոյն լարման շնորհիւ անգամ չկարողացաւ յուժկու հանրահաւաք կազմակերպել։ Նա կորցրել է նաեւ փողոցը։

Նրա իշխանական ատրիբուտներից մնացել է միայն իր ստորագրութիւնը, որով սովորութեան համաձայն շարունակում է բիւջէն տաշել, իր աթոռը, ինչի շնորհիւ շարունակում է երկիրը կործանել, եւ իր պատգամաւորները, ովքեր իրեն օգնում են պահպանել ստորագրութիւնն ու աթոռը։

Այս հանգամանքներում նա չի կարող մտածել իր իշխանութիւնը պահպանելու կամ վերականգնելու մասին, քանի որ արդէն դրա գործիքներից էլ է զրկւել։

Միակ բանի, ինչի մասին հիմա կարող է մտածել Նիկոլ Փաշինեանը՝ իր գնալու անձնական անվտանգութեան երաշխիքներն են։ Այստեղ գեներալները եւ քաղաքական ընդդիմութիւնը պէտք է օգնեն իրեն, որովհետեւ հիմնական խնդիրն այժմ փլուզումը կանգնեցնելն է։

Պատասխանատւութեան եւ մեղքի հարցերը կարելի է մի քիչ ուշ էլ քննարկել, մանաւանդ որ ճիշտը վրէժը սառը եւ մանրամասն մատուցելն է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։