Հա

Քաղաքական

08/03/2021 - 10:35

«Պատերազմից խուսափելու, իսկ դրա լինելու դէպքում՝ Արցախեանի արդիւնքները չկրկնելու համար կարեւորագոյն նախապայման է Նիկոլի հեռացումը, բանակում սա հասկանո՞ւմ են». Անդրանիկ Թեւանեան

Նիկոլ Փաշինեանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտութիւնն անխուսափելի են։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեւանը:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտութիւնն անխուսափելի են։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեւանը:

«Ալիեւի վերջին յայտարարութիւնը Զանգեզուրի մասով եւ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները յիշեցնում են 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ ունեցած նրա ագրեսիւ ելոյթները եւ թուրք-ադրբեջանական համանման զօրավարժութիւնները։

Ինչպէս որ ՄԱԿ-ի ելոյթով Ալիեւն անոնս արեց պատերազմը, այնպէս էլ հիմա է անում։ Որպէս առիթ ուզում են օգտագործել Սիւնիքի միջանցքը բացելու հարցում նիկոլենց չեմուչումը, որը պայմանաւորւած է գերիներով։

Թուրքիան Ադրբեջանին կրկին դրդրում է պատերազմի՝ առաջարկելով որպէս պատճառ ներկայացնել նոյոմբերի 9-ի եւ յունւարի 11-ի համաձայնութեան չկատարումը հայկական կողմից։

Նիկոլը յունւարի 11-ին Մոսկւայում պաշտպանեց ադրբեջանական շահերը՝ չկարողանալով անգամ գերիների հարցը լուծել։ Հիմա յետին թւով է ուզում կռիւ տալ ու բանակցել «Գերիների վերադարձ՝ Սիւնիքի միջանցքի դիմաց» բանաձեւով, բայց արդէն ուշ է։

Նիկոլից Սիւնիքի միջանցք են պահանջում, ինչին ինքը համաձայնել է, բայց խնդրում է գերիներին տալ, որպէսզի հայ ժողովրդի վրայ ծախելու բան ունենայ։ Ալիեւը չի տալիս գերիներին, քանզի փալասի տեղ է դրել Նիկոլին էլ, Հայաստանին էլ։ Համ էլ՝ իր ձեռքում գերիները խաղաթուղթ են։

Մինչեւ նոր բանակցողով Հայաստանը չներկայանայ, գերիներին յետ չենք ստանայ, Հայաստանի շահերը պաշտպանող չի լինի։

Նիկոլ Փաշինեանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտութիւնն անխուսափելի են։ Բայց այս անգամ արդէն ռազմական գործողութիւնների թատերաբեմը Հայաստանն է լինելու։

Պատերազմից խուսափելու, իսկ դրա լինելու դէպքում Արցախեանի արդիւնքները չկրկնելու համար կարեւորագոյն նախապայման է Նիկոլի հեռացումը։ Բանակում սա հասկանո՞ւմ են»,- գրել է Թեւանեանը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։