Հա

Քաղաքական

08/03/2021 - 11:20

«Ալիեւի համար այս աղէտն առժամանակ յետաձգելու միակ ձեւը Փաշինեանի իշխանութեան երկարաձգումն է». Ղազինեան

Փաշինեանի դաւաճանական հրէշաւոր ծրագրի բացայայտումով պարզ է դառնում, որ 10.000-ից աւելի զոհերն ու Արցախի յանձնումը նախապէս պայմանաւորւած էր, ինչը կոտրում է ադրբեջանական «երկաթեայ բազկի» մասին յօրինւած միֆը, իսկ միւս կողմից անխուսափելի է դարձնում Ռոբերտ Քոչարեանի Հայաստանում իշխանութեան վերադարձը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Մէկ Հայաստան» կուսակցութեան նախագահ Արթուր Ղազինեանը։

«alikonline.ir» - Փաշինեանի դաւաճանական հրէշաւոր ծրագրի բացայայտումով պարզ է դառնում, որ 10.000-ից աւելի զոհերն ու Արցախի յանձնումը նախապէս պայմանաւորւած էր, ինչը կոտրում է ադրբեջանական «երկաթեայ բազկի» մասին յօրինւած միֆը, իսկ միւս կողմից անխուսափելի է դարձնում Ռոբերտ Քոչարեանի Հայաստանում իշխանութեան վերադարձը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Մէկ Հայաստան» կուսակցութեան նախագահ Արթուր Ղազինեանը։

«Ալիեւի վերջին օրերի յուզական եւ ագրեսիւ տոնայնութիւնը բնորոշ չէ պատերազմ յաղթած պետութեան առաջնորդին։

Մատը օդում անկանոն թափահարելով եւ Հայաստանին ու Հայ ժողովրդին վիրաւորելով նա ակամայից մատնում է իրեն, խոստովանում է, որ Ադրբեջանն այս պատերազմը, ուղիղ իմաստով, չի յաղթել, այլ «թաւշեայ յեղափոխութիւն» կոչւող յատուկ օպերացիայի արդիւնքում յաջողացրել է Հայաստանում իշխանութեան բերել իր գործակալներին, որոնք ճիշտ պահին իր առջեւ բացել են ամրոցի դռները։

Հիմա իրավիճակը փոխւում է եւ Ալիեւը շտապում է ամրագրել իր «յաջողութիւնները», ինչը Ալիեւի մօտ չի ստացւում առաւելապէս 2 պատճառով.

1. Իր գործակալական ցանցը` Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, Հայաստանում չի վերահսկում իրավիճակը եւ կորցնում է իշխանութիւնը:

2. Մօտենում է Եւրասիական միութեանն անդամակցելու մասին Պուտինին տւած խոստման իրագործելու ժամանակը։

Փաշինեանի դաւաճանական հրէշաւոր ծրագրի բացայայտումով պարզ է դառնում, որ 10.000-ից աւել զոհերն ու Արցախի յանձնումը նախապէս պայմանաւորւած էր, ինչը կոտրում է ադրբեջանական «երկաթեայ բազկի» մասին յօրինւած միֆը, իսկ միւս կողմից անխուսափելի է դարձնում Ռոբերտ Քոչարեանի Հայաստանում իշխանութեան վերադարձը։ Կարծում եմ կարիք չկայ ներկայացնել, թէ ինչ հոգեվիճակ է առաջացնում Քոչարեանի անձը Ալիեւի մօտ` հօրից որդուն փոխանցած խորհուրդների ֆոնին։

Իսկ Ադրբեջանի Եւրասիական միութիւն մտնելու իր որոշման մասին բարձր յայտարարութիւնն անգամ բաւարար է, որ բրիտանական ու թուրքական յուշումով Ադրբեջանում յիշեն, որ այս պատերազմում Ադրբեջանն իրականում պարտւել է` ընդմիշտ կորցնելով Արցախն ու այնտեղ տեղակայելով ռուսական բանակի ամենամարտունակ զօրամիաւորումները, որոնք այլեւս Արցախից դուրս չեն գալու։

Կարելի է պատկերացնել, թէ ինչ կը լինի Ալիեւի իշխանութեան ու Ադրբեջան պետութեան հետ, երբ նրանք ստիպւած լինեն իրենց զօրքերը դուրս բերել Շուշիից ու Հադրութից։

Ալիեւի համար այս աղէտը խափանելու կամ գոնէ առժամանակ յետաձգելու միակ ձեւը Փաշինեանի իշխանութեան երկարաձգումն է Հայաստանում, ում ձեռքերով նա հնարաւորութիւն կունենայ հաստատել այնպիսի ռազմական եւ դիւանագիտական դիրքային առաւելութիւն, որի դէմ հետագայում մի քանի անգամ աւելի բարդ կը լինի գործել։

Չգիտեմ, հասկանո՞ւմ ես այս ամէնը դաւաճանին «յարգելի պարոն վարչապետ» ասող ինֆանտիլ ու տկարամիտ քաղաքական գործիչները, թէ՞ ոչ, բայց այն, որ նրա շուրջ այսօր համախմբւած է եւ նրան աջակցում է թուրքա-ադրբեջանական ամբողջ 5-րդ շարասիւնը, դա այլեւս փաստ է եւ ոչ մի հայրենասէր ու բանականութիւն ունեցող մարդու մօտ կասկած չի յարուցում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։