Հա

Քաղաքական

10/03/2021 - 11:40

«Վարչապետը ոչ վստահ քայլեր է ձեռնարկում մեր պետականութեան հիմնական եւ դեռ կանգուն մնացած հիմնասեանը տապալելու համար». Տիգրան Աբրահամեան

«Յենակէտ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է.

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է.

Վարչապետի աշխատակազմը յայտարարութիւն է տարածել, որտեղ յղում կատարելով մի շարք հանգամանքների, օրէնքի նշում է, որ ԶՈՒ ԳՇ պետը համարւում է պաշտօնից ազատւած։

Վարչապետը ոչ վստահ քայլեր է ձեռնարկում մեր պետականութեան հիմնական եւ դեռ կանգուն մնացած հիմնասեանը տապալելու համար, այլ բան է, որ գեներալ Գասպարեանը, մեղմ ասած, համաձայն չլինելով այս որոշմանը ազգային, օրէնսդրական, քաղաքական, բարոյական տեսանկիւնից, մտադիր չէ նահանջել եւ հեռանալ։

Արդեօ՞ք կարող է վարչապետն ակնկալել, որ առանց լուրջ զիջումների ԳՇ պետը կը հեռանայ՝ իհարկէ ոչ։

Նոյնիսկ եթէ փորձեն նոր ԳՇ պետ նշանակել, ապա շտաբը նրան այնքան ժամանակ չի ենթարկւի, քանի նրանց այդ մասին չի յորդորել Օնիկ Գասպարեանը։

Չգիտեմ, թէ արդեօ՞ք իշխանութիւնը որեւէ զինւորականի խնդրելով, ստիպելով, պայմանաւորւելով, միգուցէ կոմպրոմատներով կը ստիպի այդ պաշտօնը ստանձնել, բայց փաստ է, որ այդպիսի դէմքը չի կարող վայելել բանակի հեղինակութիւնը եւ պարզ ասած ենթարկւել նրա հրամաններին։

Մարդկային լեզւով ասած, իշխանութեան ընտրած ճանապարհը բանակը, պետութիւնը փլուզման տանող ճանապարհն է, ինչի դէմը պէտք է առնեն այս ամէնը գիտակցող կառոյցները, գործիչները եւ հաւաքական առումով՝ ազգը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։