Հա

Քաղաքական

13/03/2021 - 08:20

«Եթէ իրենք գնում են սրացման, իրենք կը ստանան սրացում». Վազգէն Մանուկեան

Եթէ մեր առաջարկած օրակարգով Փաշինեանը եւ խմբակցութիւնները համաձայնեն վարել խորհրդակցութիւններ, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը Բաղրամեան պողոտայի վրանում լրագրողների հետ զրոյցում։

«alikonline.ir» - Եթէ մեր առաջարկած օրակարգով Փաշինեանը եւ խմբակցութիւնները համաձայնեն վարել խորհրդակցութիւններ, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը Բաղրամեան պողոտայի վրանում լրագրողների հետ զրոյցում։

Դիտարկմանը, թէ տպաւորութիւն է, որ ընդդիմութիւնը չի ցանկանում փոխզիջումների գնալ՝ այդպիսով լարելով իրավիճակը, Մանուկեանն ասաց՝ կան հարցեր, որտեղ մարդիկ կարող են գնալ կոմպրոմիսների, բայց երբ դու գիտես, որ քո երկրի ղեկավարը բացարձակապէս տապալել է քո երկիրը, խայտառակ պարտութիւն է կրել, իր հետ ի՞նչ կոմպրոմիսի պիտի գնաս:

«Անիմաստ է, մինչեւ ինքը չգնայ, որեւիցէ հարցի շուրջ կոմպրոմիս չի լինի. կա՛մ ինքը գնում է, կա՛մ չի գնում. միակ խօսակցութիւնը սա է»,- ասաց նա:

Մանուկեանը նկատեց՝ սրացումնե՞ր են լինելու, ավելի լավ՝ թո՛ղ սրացումներ լինեն, ռուսերեն ասում են՝ «Արժէ դա»։

Նա նկատեց, որ ներքին սրացումը գնում է հայրենիքը դաւաճանողների, թշնամիներին ծառայողների եւ երկրին նւիրւած մարդկանց միջեւ։ Մանուկեանը նշեց, որ, իհարկէ, կուզենար ամէն ինչ խաղաղ լուծւի, բայց եթէ իրենք գնում են սրացման, իրենք կը ստանան սրացում։

«Աշխարհում չկայ մի երկիր, որտեղ վարչապետը այդպիսի խայտառակ վիճակի մէջ գցի երկիրը, այստեղ խօսքը ոչ միայն պատերազմի պարտութեան մասին է, այստեղ խօսքը տնտեսականի մասին է, սոցիալականի մասին է, օրէնքի գերակայութեան մասին է, ինքը, չհեռանալով, աւտոմատ սրում է վիճակը։ Եւ եթէ իրեն թւում է, թէ իր սրելու պատճառով մենք չենք ուզենայ ադեկւատ սրել, ապա սխալւում է․ ինքն ինչքան սրի, մենք նոյն մակարդակի վրայ կը լինենք»,- ասաց Վազգէն Մանուկեանը։

Խօսելով իր դէմ յարուցւածք քրէական գործի մասին՝ Վազգէն Մանուկեանն ասաց. «Սա պատերազմ է Հայաստանի ապագայի համար: Այսպիսի պատերազմի մէջ քրէական գործերը երկրորդական հարցեր են»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։