Հա

Քաղաքական

13/03/2021 - 12:40

«Վտարէք քաղաքական կեանքից նրանց, ովքեր ձեզ խոստանում են առաջաւոր մարդկութեան լաւ վերաբերմունք». Քաղաքագէտ

Վտարէք քաղաքական կեանքից նրանց, ովքեր ձեզ խոստանում են առաջաւոր մարդկութեան լաւ վերաբերմունք՝ առանց որեւէ սառը հիմնաւորումների, արտաքին քաղաքականութեան հարթութիւնում՝ յանուն արդարութեան ու դեմոկրատիայի պայքար, շահագործում են «ազգային» բառն առանց շահերի վրայ հիմնւած չոր հաշւարկների ու նմանատիպ բաներ ներքաղաքական պայքարում։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Երբ աշխարհը բաժանւած էր երկու ճամբարների՝ պայմանական սոցիալիստականի ու պայմանական կապիտալիստականի, ամէն ինչ յստակ էր՝ սահմանները՝ կայուն, կեանքը՝ կանխատեսելի։ Ցնցումներն ու պայքարն ընթանում էին «աշխարհի ծայրերում»՝ Վիետնամում, Կորէայում, Աֆղանստանում, Կոնգոյում ...: Կայունութեան գօտում ապրող ազգերը կարող էին իրենց թոյլ տալ լինել քաղաքականապէս տգէտ՝ մէկ է, իրենք չէին որոշումներ կայացնում։

Հիմա այդ կայունութեան իներցիայի վերջին փշրանքներ ենք վայելում, դեռ։

Պէտք է հասկանանք պարզ բաներ.

- չկան առաջաւոր մարդկութիւն ու ոչ առաջաւոր,

- չկան մարդասիրական գաղափարներ՝ ազատութիւն, իրաւունք եւ այլն, այլ կան սեփական շահերն առաջ տանելու համար նման գաղափարախօսութիւններ՝ առաքելութիւններ, աշխարհում սեփական հեգեմոնիան ապահովելու, իսկ երկրների ներսում սեփական ժողովրդին գաղափարապէս համախմբելու համար,

- կան չոր շահեր, չոր դեբետ-կրեդիտ, որտեղ մարդը միջոց է, կրոնները՝ գործիք, ազատութեան ու հաւասարութեան գաղափարները՝ շղարշ։

Վտարէք քաղաքական կեանքից նրանց, ովքեր ձեզ խոստանում են առաջաւոր մարդկութեան լաւ վերաբերմունք՝ առանց որեւէ սառը հիմնաւորումների, արտաքին քաղաքականութեան հարթութիւնում՝ յանուն արդարութեան ու դեմոկրատիայի պայքար, շահագործում են «ազգային» բառն առանց շահերի վրայ հիմնւած չոր հաշւարկների ու նմանատիպ բաներ ներքաղաքական պայքարում։

Արցախեան այս պատերազմը պէտք է մեր գիտակցութեան, աշխարհճանաչողութեան, քաղաքական ու մշակութաբանական պատկերացումների վերաիմաստաւորման պատճառ դառնար՝ ցաւոտ, բայց անհրաժեշտ։ Սակայն դա տեղի չի ունենում ու դարձեալ պարզունակ կարգախօսներ են հնչում, իսկ իշխանութեան յայտ են ներկայացնում մարդկային խմբեր, որոնց կողքով է քաղաքակրթութիւնն անցել, առանց նրանց նկատելու:

Այդ ամենի հանդէպ կարելի էր անգամ անտարբեր անցնել, եթէ այդքան թանկ գին չվճարէինք, ու դեռ պարզ չէ, թէ դեռ որքան ենք վճարելու հետագայում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։