Հա

Քաղաքական

13/03/2021 - 12:50

Հայրենիքի փրկութեան շարժման հաւաքը՝ ԱԳՆ դիմաց

ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան մօտ ասյօր` մարտի 13-ին, մեկնարկել է Հայրենիքի փրկութեան շարժման բողոքի ակցիան` Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով:

ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան մօտ ասյօր` մարտի 13-ին, մեկնարկել է Հայրենիքի փրկութեան շարժման բողոքի ակցիան` Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով:

Քաղաքացիները հաւաքւել են Կառավարութեան 2-րդ մասնաշէնքի դիմաց՝ խոչընդոտելու Փաշինեանի մուտքը շէնք։

Նրանք վանկարկում են «Նիկոլ, դաւաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»:

ԱԳՆ շէնքի մօտ մեծ թւով ոստիկաններ են կուտակւած: Շէնքի տանիքին կանգնած են դիպուկահարները:

Նշենք, որ Նիկոլ Փաշինեանը, դիւանագէտի օրը՝ մարտի 2-ին, խախտելով աւանդոյթը, չգնաց հայկական դիւանագիտութեան կենտրոնակայան, նա որոշել է ԱԳՆ այցելել այսօր` 12:30-ին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպութեան նախագահ Հայկ Մամիջանեանն լրագրողներին ասաց, որ «գերագոյն գլխաւոր դաւաճանին» խոստացել են՝ նրան օր ու արեւ չեն տալու:

«Կարծում եմ՝ այն մարդը, ում թւում է, թէ նա երկրի ղեկավարն է, եւ Երեւանով՝ իր երկրի մայրաքաղաքով տեղաշարժւելու համար այսքան ոստիկան պէտք է մոբիլիզացնի, ապա՝ այդ մարդը հրաժարական չի տւել, նա մահացել է որպէս քաղաքական գործիչ, որպէս հայ»,- յայտարարեց նա:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանն էլ յայտարարեց, որ, իմանալով բողոքի ակցիայի մասին, իշխանութիւնները մէկ օրում պետական միջոցներով մարզերից ոստիկանական մեծ ուժեր են բերել ԱԳՆ-ի դիմաց:

Չի կարելի վարկաբեկել մեր դիւանագիտութիւնը, ասելով, թէ մինչեւ հիմա ոչինչ չի արւել եւ պէտք է զրոյից սկսել, ԱԳՆ շէնքի մօտ յայտարարեց ՌԴ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխաւոր հիւպատոս Հրայր Կարապետեանը:

«Ո՛չ, այդպէս չէ, պարո՛ն վարչապետ, դո՛ւ ես մեր դիւանագիոտւթիւնը դարձրել զրօ: Մենք բազմաթիւ ձեռքբերումներ ունենք, տասնամեակների ու տարիների աշխատանք: Վերջին հաշւով ամէն ինչ կախւած է քո թելադրած քաղաքականութիւնից: Այսօր մեր դիւանագիտութիւնը չի բարձրացնում Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների հարցը միջազգային ատեաններում, նոյնիսկ, ինչ-որ առումով, ՄԻՊ-ն է կատարում արտգործնախարարութեան ֆունկցիաները, Ադրբեջանի ղեկավարների սպառնալիքներին որեւէ պատասխան չի տրւում»,- նշեց նախկին դիւանագէտը:

Նրա խօսքով՝ պէտք է արտաքին գերատեսչութիւնն անյապաղ դիմի ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդին՝ պահանջելով դատապարտող բանաձեւ այդ ռազմաշունչ յայտարարութիւնների համար: Ըստ նրա՝ վաղը կարող է ուշ լինել:

Կարապետեանը նաեւ նշեց, որ ունենք պորֆեսիոնալ եւ ունենք ձախողւած դիւանագէտներ, վաղը գալու է պաատասխան տալու ժամանակը:

Հրայր Կարապետեանը կարծում է՝ արժանապատիւ բանակցող է պէտք, որ դիւանագէտներն իրենց մէջքը շտկեն:



 


 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։