Հա

Քաղաքական

13/03/2021 - 13:20

«Ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգահեռ աւելացել են չափազանց լուրջ ռիսկեր նաեւ ամէն ինչ կորցնելու առումով». Վարդան Ոսկանեան

Ադրբեջանում չի եղել երկընտրանք՝ ամբողջութեամբ, թէ՞ մասնակիօրէն բռնազաւթել Արցախը։ Իրականում երկընտրանքն այլ է եղել, քանի որ ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգահեռ աւելացել են չափազանց լուրջ ռիսկեր նաեւ ամէն ինչ կորցնելու առումով, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք տէրութիւնները՝ Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսիան, Ադրբեջանի դէմ հանդէս են եկել միասնական ճակատով։

«alikonline.ir» - Ադրբեջանում չի եղել երկընտրանք՝ ամբողջութեամբ, թէ՞ մասնակիօրէն բռնազաւթել Արցախը։ Իրականում երկընտրանքն այլ է եղել, քանի որ ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգահեռ աւելացել են չափազանց լուրջ ռիսկեր նաեւ ամէն ինչ կորցնելու առումով, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք տէրութիւնները՝ Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսիան, Ադրբեջանի դէմ հանդէս են եկել միասնական ճակատով։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Հայաստանում դեռեւս իրեն իշխանութիւն համարող վարչախմբի ապաշնորհութիւնն արդարացնելու համար մեզանում փորձ է կատարւում արմատաւորելու այն կարծիքը, թէ Արցախում վերջին պատերազմի ընթացքում Հայաստանը միայնակ էր մնացել միջազգային ասպարէզում։

Մինչդեռ պատերազմի օրերին միջազգային դիւանագիտական յետնաբեմում ընթացող ուշագրաւ գործընթացների մասին դեռեւս այս տարւայ յունւարի կէսերին հետաքրքիր տեղեկութիւններ է ներկայացրել Հէյդար Ալիեւի նախկին օգնական եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Էլդար Նամազովը։

Ըստ նրա՝ Ադրբեջանում չի եղել երկընտրանք՝ ամբողջութեամբ, թէ՞ մասնակիօրէն բռնազաւթել Արցախը։ Իրականում երկընտրանքն այլ է եղել, քանի որ ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգահեռ աւելացել են չափազանց լուրջ ռիսկեր նաեւ ամէն ինչ կորցնելու առումով, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք տէրութիւնները՝ Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսիան, Ադրբեջանի դէմ հանդէս են եկել միասնական ճակատով։

Դիւանագիտական խողովակներով հնչեցւել են սպառնալիքներ առ այն, որ Ադրբեջանի դէմ կը լինեն կոշտ դիրքորոշումներ՝ ճանաչելով Արցախի անկախութիւնը եւ գնալով Կոսովոյի ճանապարհով, կամ պահանջ կը դրւի, որպէսզի Ադրբեջանը վերադառնայ սեպտեմբերի 27-ի դիրքերին; Եղել է նաեւ միջին կամ փոխզիջումային տարբերակ՝ պահանջել Ադրբեջանից, դուրս գալ նախկին ԼՂԻՄ տարածքներից։

Հէնց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքւի բռնապետը ստիպւած կանգ է առել Շուշիում եւ Մոսկւային առաջարկել տեղակայել խաղաղապահներ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։