Հա

Քաղաքական

15/03/2021 - 13:15

«Պատերազմի վտանգ միշտ եղել է, եթէ Փաշինեանը համարում է, թէ «զոհ» էր, ապա կարող էր պաշտօնը ստանձնելուց 6 ամիս անց ղեկը յանձնել նրան, ով կը կարողանար ծանր իրավիճակից արժանապատիւ ելքով դուրս գալ». Աբրահամեան

Մի մոլորութիւն է շրջանառութեան մէջ դրւել, թէ Արցախի հարցը կարող էր աւելի վաղ խաղաղ լուծւէր, բայց չլուծեցին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - Մի մոլորութիւն է շրջանառութեան մէջ դրւել, թէ Արցախի հարցը կարող էր աւելի վաղ խաղաղ լուծւէր, բայց չլուծեցին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը:

«Ըստ այդ մօտեցման, Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը կարող էին հարցը լուծել ու պատերազմ չէր լինի, Նիկոլի «գլխին չէր ջարդւի», բայց չուզեցան կամ չարեցին։

Նախ սկսենք նրանից, որ Փաշինեանն ու իշխանութեան ղեկին եղած ղեկավարները բոլորն էլ գիտակցել են, թէ ինչ պատասխանատւութիւն են ստանձնում, իսկ պատերազմի վտանգը միշտ էլ եղել է։

Այլ բան է, որ մինչեւ Փաշինեանը պատերազմ կանխելու, էսկալացիան թուլացնելու, մարտական գործողութիւնները ժամանակին կանգնեցնելունն ուղղւած համալիր միջոցառումներ են իրականացւել, ինչը չարւեց վերջին պատերազմում։

Եթէ Փաշինեանը կամ նրա կողմնակիցները համարում են, որ նա պոտենցեալ «զոհ» էր, ապա նա կարող էր պաշտօնավարումը ստանձնելուց 6 ամիս յետոյ, մէկ տարի յետոյ հեռանալ ու պետութեան ղեկը յանձնել նրան, ով կը կարողանար ծանր իրավիճակներից արժանապատիւ ելքով դուրս գալ։

Երկրորդ, Ադրբեջանի յետպատերազմեան փուլի պահւածքն արդէն իսկ ցոյց է տալիս, որ 5, 6 կամ 7 շրջան յանձնելով պարտիան աւարտւելու երաշխիք չկար։

Բանակցութիւնների բարդութիւններից մէկը դա էր։

Այս պատերազմում Ադրբեջանը ստացաւ շուրջ 10 շրջան, աւելին քան բանակցւում էր վերջին տասնամեակներում, սակայն չի կանգնում եւ պահանջում է աւելին, ես կասէի՝ առաւելագոյնը։

Եթէ խնդիրը բանակցութիւններով այդքան հեշտ լինէր լուծելը, ապա դա կը լուծւէր աւելի վաղ եւ սերունդներին այսպիսի ծանր բեռ չէր փոխանցւի։

Այնպէս որ, մօտեցումը, թէ նախորդներն ամէն ինչ «ջարդեցին» Փաշինեանի գլխին, մեղմ ասած արժանահաւատ չէ։ Ադրբեջանն էլ ամէն ինչ թողած սպասում էր, թէ ում գլխին է՞ ջարդւելու։

Ադրբեջանը մասշտաբային գործողութեան գնալու համար լաւագոյն պահը ընտրեց, իսկ դա Նիկոլ Փաշինեանի կառավարման շրջանն էր։

Տապալումների գործընթացը բոլոր ուղղութիւններով երկիրը պատերազմի շեմին կանգնեցրեց, իսկ դրա առաջին մեղաւորն ու պատասխանատուն մէկ մարդ է՝ Նիկոլ Փաշինեանը»,- գրել է Աբրահամեանը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։