Հա

Քաղաքական

15/03/2021 - 13:20

«Նիկոլ Փաշինեանի հրաժարական եւ արտահերթ ընտրութիւններ. մնացածը յընթացս հասկանալի կը լինի». Արման Աբովեան

Ռազմական դրութիւնը հանելու առաջարկութեամբ առաջին հերթին ցանկանում էինք թօթափել երկրում առկայ լարւածութիւնը, բայց իշխանութիւնները կրկին այդ լարւածութիւնը պահպանեցին՝ մերժելով առաջարկը. Եթէ այսպէս շարունակեն լարւածութիւնը գնալով աւելանալու է: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցութեան քարտուղար Արման Աբովեանը:

«alikonline.ir» - Ռազմական դրութիւնը հանելու առաջարկութեամբ առաջին հերթին ցանկանում էինք թօթափել երկրում առկայ լարւածութիւնը, բայց իշխանութիւնները կրկին այդ լարւածութիւնը պահպանեցին՝ մերժելով առաջարկը. Եթէ այսպէս շարունակեն լարւածութիւնը գնալով աւելանալու է: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցութեան քարտուղար Արման Աբովեանը: Գրում է News.am-ը:

Նա իշխանութիւնների այս քայլը որակեց որպէս «ոչ ադեկւատ գնահատական իրավիճակին»:

Դիտարկմանը, թէ Բաղրամեան պողոտան փակելը խախտում է մարդկանց իրաւունքները, Աբովեանը նկատեց. «Ինչու չեն խօսում Շուռնուխում ՀՀ քաղաքացու իրաւունքների ոտնահարումից: Կամ ինչու չեն խօսում, որ ՀՀ քաղաքացին Գորիսով գնում է եւ տեսնում է թուրքա-ադրբեջանական զօրքերի ներկայացուցիչների»:

Նա համաձայնեց, որ ռազմական դրութիւնը հանելուց յետոյ ընդդիմադիր երկու խմբակցութեան ձայները բաւարար չեն վարչապետին անվստհութիւն յայտնելու համար. «Ռազմական դրութիւնը նաեւ այլ սահմանափակումներ է ենթադրում, օրինակ ընտրութիւնների անցկացումը: Բացի դրանից, կան քաղաքական մեխանիզմներ, որոնք այս կամ այն կերպ իրենք տեսնում են որպէս վտանգ: Ես կը դժւարանամ, ասել, թէ կոնկրետ ինչից են վախենում, բայց որ վախենում են, դա ակնյայտ է:

Աբովեանը նաեւ յայտարարեց, որ Գագիկ Ծառուկեանը ասել է՝ վարչապետի հրաժարական, ապա որքան հնարաւոր է շուտ արտահերթ ընտրութիւններ, ոչ մի դէպքում, ըստ Աբովեանի, փողոցային պայքարը չի նահանջելու, քանի դեռ այս իշխանութիւնները չեն հեռացել։

Աբովեանից հետաքրքրւեցինք՝ արդեօ՞ք ԲՀԿ-ն համաձայն է Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան պարագայում արտահերթ ընտրութիւններին, վերջինս չյստակեցրեց, փոխարէնը նշեց. «Հայրենիքի փրկութեան շարժումը հաւաքւել է մի գաղափարի շուրջ՝ Նիկոլ Փաշինեանի հեռացում, դրանից յետոյ պէտք է լինեն ընտրութիւններ: Իւրաքանչիւր ուժ իրաւունք ունի արտայայտել իր կարծիքը, Հայրենիքի փրկութեան շարժման հիմնական գործառոյթն այն էր, որ իշխանութիւնը չուզենալով, ատամները կրճտացնելով, ի վերջոյ, եկել է այն մտքին, որ առանց արտահերթ ընտրութիւնների վիճակն գնալով ծանրանալու է։ Նիկոլ Փաշինեանը պէտք է տայ հրաժարական, եւ լինեն արտահերթ ընտրութիւններ: Մնացածը յընթացս պարզ կը լինեն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։