Հա

Քաղաքական

16/03/2021 - 10:15

«Պետութիւնը վերջնական տապալելու ամենակարճ ճանապարհը զինւած ուժերի կազմաքանդումն է եւ իշխանութիւնը հետեւողականօրէն գնում է այդ ճանապարհով». Տիգրան Աբրահամեան

Պաշտպանութեան նախարարութիւնն այդպէս էլ չարձագանքեց 2 օր առաջ Կապանի մարտական դիրքերից մէկից հրապարակւած աղմկայարոյց տեսանիւթին դրա շուրջը ստեղծւած իրավիճակին։ 

«alikonline.ir» - Պաշտպանութեան նախարարութիւնն այդպէս էլ չարձագանքեց 2 օր առաջ Կապանի մարտական դիրքերից մէկից հրապարակւած աղմկայարոյց տեսանիւթին դրա շուրջը ստեղծւած իրավիճակին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը:

«Այն ինչ արեց ՊՆ-ն, իշխանութիւնը նոյն դիրքում «տեսանիւթ 2»-ի անյաջող բեմադրութիւնն էր՝ «հերքումը», ինչն աւելի խորացրեց բանակում եւ բանակի շուրջ ստեղծւած իրադրութեան վերաբերեալ հանրային եւ մասնագիտական շրջանակների մտահոգութիւնները։

Այս ամէնն, իհարկէ, իշխանութեանը չի հետաքրքրում, աւելին՝ իրենք խրախուսում են նմանատիպ իրադարձութիւնները։

Պետութիւնը վերջնական տապալելու ամենակարճ ճանապարհը զինւած ուժերի կազմաքանդումն է եւ իշխանութիւնը հետեւողականօրէն գնում է այդ ճանապարհով։

Չեմ էլ ուզում պատկերացնել, թւ ինչ կը լինէր, եթէ սյունեցիները ժամանակին չհամախմբւէին, իրենց վրայ չվերցնէին Սիւնիքի պաշտպանութիւնը՝ մարտական հերթապահութիւնից մինչեւ ամրաշինական աշխատանքներ։

Դա անշուշտ իշխանութեան հաշւարկի մէջ չէր մտնում եւ այդ պատճառով էլ դրան հետեւեց սիւնեցիներին «պատժելու» տարբեր գործընթացներ՝ քրէական գործերից մինչեւ անտարբերութիւն դրսեւորում։

Մէկ է՝ չե՛ք յաջողելու, տապալւելու էք ու դա շատ ցաւոտ է լինելու»,- գրել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։