Հա

Քաղաքական

17/03/2021 - 09:50

Մի հայրենավաճառի յայտարարութեան հետքերով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Խաչատրեանն ԱԺ-ում հանդէս է եկել աննախադէպ մի յայտարարութեամբ, ըստ որի՝ «…Սիւնիքում թիկունքային աշխատանքները բաւականին լաւ էին կազմակերպւել: Այդ աշխատանքների մի մասին նաեւ ես եմ մասնակցել: 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Խաչատրեանն ԱԺ-ում հանդէս է եկել աննախադէպ մի յայտարարութեամբ, ըստ որի՝ «…Սիւնիքում թիկունքային աշխատանքները բաւականին լաւ էին կազմակերպւել: Այդ աշխատանքների մի մասին նաեւ ես եմ մասնակցել: Սակայն դա չի նշանակում, որ երկիրն այնպիսի վիճակում է գտնւել, որ համայնքապետերը պէտք է ջոկատներ կազմէին ու գնային պայքարէին թշնամու դէմ: Նման բան չի եղել: Որեւէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դէմ ու դրա անհրաժեշտութիւնը չկար: Դուք որեւէ համայնքապետի տեսե՞լ էք, որ ադրբեջանցու դէմ պայքարի»:

Անկեղծ ասած՝ մտածում էինք, որ սոյն պարոնը կը հերքի այն կամ առնւազն կը յայտարարի, որ իր ասածները սխալ են մեկնաբանւել, որ Սիւնիքից հնչեցւած սուր արձագանքները տարընթերցման հետեւանք են եւ այլն, եւ այլն: Պատգամաւորի՝ անցած մէկ օրւայ լռութիւնից ենթադրելի է, որ նա ուղիղ ասել է այն, ինչ ասել է:

Յայտարարութիւնը փաստում է՝ սիւնեցի համարւող սոյն պատգամաւորը, ով նաեւ հայրենավաճառ խմբակի անդամ է եւ պաշտպանում է Նիկոլի պետականակործան ընթացքը, փորձում է ցինիկաբար եւ ամենեւին ոչ պատահականօրէն նսեմացնել Սիւնիքի քաղաքապետների ու համայնքապետների՝ ջոկատներ գլխաւորելու եւ պատերազմին մասնակցելու իրողութիւնը:

ՀՀ ԱԺ պատգամաւորի աթոռ մաշող սույն սուբեկտը վստահաբար լաւ գիտի, թէ Սիւնիքի որ համայնքապետն ինչպիսի մասնակցութիւն է ունեցել այս պատերազմում: Այս զազրախօսը չէր կարող տեղեակ չլինել Քաջարանի, Կապանի, Գորիսի եւ Սիսիանի քաղաքապետերի, ինչպէս նաեւ Սիւնիքի բազմաթիւ այլ համայնքապետերի կազմած ջոկատների եւ պատերազմին ունեցած մասնակցութեան մասին: Նոյն կերպ տեղեակ չէր կարող չլինել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարեանի՝ Ջրականում (Ջաբրայիլում) ունեցած բեկորային վիրաւորումից եւ այլն:

Թէ ինչո՞ւ է նսեմացւում սիւնեցիների գործը, ինչո՞ւ պատերազմից անմիջապէս յետոյ իրաւական խնդիրներ ունեցան այդ նոյն համայնքապետերից շատերը, եւ առհասարակ, ինչո՞ւ է Սիւնիքն իր համայնքապետերի հետ միասին այսօր թիրախ, կարծում ենք, պարզորոշ է: Պատերազմի իմիտացիա ստեղծելու միջոցով Արցախի շուրջ 80%-ն Էրդողանին վաճառած Նիկոլի իշխանութիւնը չէր կարող երաշխիքներ չխօստանալ թուրք-ադրբեջանական տանդեմին առ այն, որ հայկական կողմը երկարաժամկէտ կտրւածքով հրաժարւում է վաճառւած դիրքերից եւ շրջաններից: Իսկ այդ երաշխիքների մէջ առանցքային տեղ ու դեր ունի պատերազմի բովով անցած, Արցախի մեծագոյն հատւածի կորստեան եւ Սիւնիքի անվտանգութեան խաթարման հետ անհաշտ, ամէն վայրկեան պոռթկալու պատրաստակամ ազատամարտիկ-գործիչների թէ՛ բարոյապէս, թէ՛ ֆիզիկական իմաստով (ազատազրկում, բռնաճնշումներ եւ այլն) չէզոքացման գործընթացը:

Չմոռանանք՝ Սիւնիքն այն եզակի մարզերից էր, որն առաջինն արձագանքեց Նիկոլի հայրենադաւ ծրագրերին ու մերժեց նրա մուտքը մարզ:

Արմէն Խաչատրեան կոչւած սոյն ողորմելին, ով հայրենի մարզում արդէն ձեռք է բերել մերժւածի կարգավիճակ (արժանապատւութիւն ունեցող ցանկացած մէկի համար դա բարոյական վախճան է), այն աստիճան է տուրք տալիս նիկոլական հայատեաց մոլուցքին, այն աստիճան է կորցրել արժանապատւութիւնն ու իրականութեան հետ կապի զգացողութիւնը, «դասական» պետաւտոտեսուչին բնորոշ իր վարքագծով այնքան է «իւղւել» Նիկոլի «պոչամբարից», որ պատրաստ է անգամ վաճառել սեփական հայրենակիցների թափած արիւնը:

 

Yerkir.am

Յարակից լուրեր

  • Թուրքերի հետ համակեցութեան քարոզիչը գործուղւել է Սիւնիք
    Թուրքերի հետ համակեցութեան քարոզիչը գործուղւել է Սիւնիք

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ամէն գնով բարեկամանալու ջատագով, նիկոլական խունտայի՝ այդ գծով արբանեակ, «Հայոց պատմութիւն», «Համաշխարհային պատմութիւն», «Հասարակագիտութիւն», «Ես եւ իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչեանը Սիւնիքում է: Նրա գրառումներից ու հրապարակած լուսանկարներից տեղեկանում ենք, որ ակտիւօրէն աշխատում է տեղի երիտասարդութեան հետ, Կապանը 2021-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակելու առիթով շնորհաւորել է կապանցի երիտասարդներին: 

  • «Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...». Վահէ Սարգսեան
    «Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...». Վահէ Սարգսեան

    Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է.

  • Դադիվանքցին հետեւում էր՝ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...
    Դադիվանքցին հետեւում էր՝ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...

    Ով գիւղում է ծնւել, ում մանկութեան յուզաշխարհը գիւղում է, նա ինձ աւելի լաւ կը հասկանայ: Գիւղում ամէն ինչ ստեղծւած է սեփական ձեռքերով, եւ դրա համար է երեւի, որ  ամէն ինչի մէջ սիրտ ու հոգի կայ: Հնամենի տունը, կոտրատւած ու իրար կապկպած ցանկապատը, նրա տակ կիտւած մեծ ու փոքր քարաբեկորները, դիմացի լեռան լանջից իջնող հոտն ու նախիրը, շան պառկած տեղը, ծխացող թոնրատունն ու խոխոջացող առուն, գերանների վրայ հանգստացող ծերունիները,  հազար ու մի արհաւիրքներ տեսած հաստաբուն ծառերն ու այլ պատկերներ...

  • Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպէ՞ս է արտայայտւել Աննա Յակոբեանի բարոյական աջակցութիւնը
    Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպէ՞ս է արտայայտւել Աննա Յակոբեանի բարոյական աջակցութիւնը

    Վարչապետը կամ գերագոյն գլխաւոր հրամանատարը ո՞ր իրաւական ակտով է իրաւասու ռազմական դրութեան, ընթացող պատերազմի պայմաններում յանձնարարել քաղաքացուն՝ հրամանատարական կէտում ցուցաբերել բարոյական աջակցութիւն: Ո՞ր իրաւական ակտով է նկարագրւում բարոյական աջակցութիւնը, սահմանւում դրա ձեւերը եւ մեխանիզմները` այս եւ մի շարք այլ հարցադրումներով նամակ էինք ուղարկել ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանին՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ:

  • «Տրանսպորտային ապաշրջափակման» առասպելը կամ Այսրկովկասից ՀՀ-ի լիակատար «վտարումը»
    «Տրանսպորտային ապաշրջափակման» առասպելը կամ Այսրկովկասից ՀՀ-ի լիակատար «վտարումը»

    ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտի (տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակում ու ՀՀ տարածքով տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ) եւ 2021 թ. յունւարի 11-ին Մոսկւայում ստորագրւած կրկին եռակողմ յայտարարութեան (նշեալ կէտի իրականացման նպատակով փոխվարչապետների համատեղ նախագահութեամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին) համաձայն՝ Այսրկովկասում կտրուկ փոխւում է իրադրութիւնը: Մոսկւայի հանդիպումից յետոյ ռուսական «Kommersant»-ը, անդրադառնալով հանդիպման արդիւնքներին, հրապարակեց տրանսպորտային նոր հաղորդուղու ստորեւ ներկայացւող քարտէզը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։