Հա

Քաղաքական

18/03/2021 - 08:20

Ռուսաստանը յետ է կանչել իր դեսպանին Վաշինգտոնից

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչւել է Մոսկւա՝ ռուս-ամերիկեան յարաբերութիւնների հետագայ վեկտորի վերաբերեալ խորհրդակցութիւնների համար:

«alikonline.ir» - Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչւել է Մոսկւա՝ ռուս-ամերիկեան յարաբերութիւնների հետագայ վեկտորի վերաբերեալ խորհրդակցութիւնների համար: Տեղեկացնում է BBC-ն:

Որոշումը հետեւել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի՝ ABC News-ին տւած հարցազրոյցին, որում նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» էր համարել:

Յիշեցնենք, որ նախօրէին ԱՄՆ հետախուզութիւնը զեկոյց էր հրապարակել 2020 թւականի ընտրութիւններին արտասահմանեան միջամտութեան մասին, որում ասւում է, որ Պուտինը «համակարգել է» Ջօ Բայդէնի թեկնածութեան «սեւացմանն» ուղղւած մասշտաբային ջանքերը:

Մեկնաբանելով զեկոյցը՝ Բայդէնը հարցազրոյցի ընթացքում ասել է, որ յունւարի վերջին հեռախօսազրոյցի ժամանակ «զգուշացրել էր» Պուտինին հնարաւոր պատասխանի մասին:

«Նա կը վճարի դրա համար: Մենք երկար զրուցել ենք… ես նրան լաւ գիտեմ: Եւ խօսակցութեան սկզբում ես ասել եմ. «Ես գիտեմ ձեզ, իսկ դուք գիտէք ինձ, եթէ ես պարզեմ, որ դա տեղի է ունեցել, պատրաստ եղեք»»,- ասել է Բայդէնը:

Պատասխանելով հարցին, թէ արդեօք նա Պուտինին մարդասպան է համարում, Բայդէնն ասել է՝ «Այո»:

Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ առեւտրի նախարարութիւնը յայտարարել է Ռուսաստանի դէմ առեւտրային պատժամիջոցների ընդլայնման մասին՝ կապւած Ալեքսէյ Նաւալնիի շուրջ իրավիճակի հետ: Բացի այդ, յայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Ռուսաստանը աւելացնում է այն երկրների ցանկում, որոնց հետ արգելւում է զէնքի ներմուծումն ու արտահանումը: Նոր սահմանափակող միջոցներն ուժի մէջ են մտնում մարտի 18-ից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։