Հա

Քաղաքական

18/03/2021 - 15:40

«Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկւելու դատարանի կայացրած ակտին»․ Հայրենիքի փրկութեան շարժում

Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որեւէ իրաւասութիւն, յայտարարել է, որ Օնիկ Գասպարեանն ազատւած է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտօնից, իսկ ՀՀ Սահմանադրութեան 139-րդ յօդւածի 2-րդ մասով սահմանւած ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակւում է։

Ս.թ. մարտի 17-ին ՀՀ վարչական դատարանը բաւարարել է ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարեանի միջնորդութիւնը, համաձայն որի վերջինս շարունակելու է իր պաշտօնավարումը՝ մինչեւ դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը:

Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որեւէ իրաւասութիւն, յայտարարել է, որ Օնիկ Գասպարեանն ազատւած է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտօնից, իսկ ՀՀ Սահմանադրութեան 139-րդ յօդւածի 2-րդ մասով սահմանւած ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակւում է։

Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկւելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրէօրէն պատժելի արարք է: Այս առնչութեամբ ՀՀ դատախազութիւնը պարտաւոր է յարուցել քրէական գործ: 

Փաշինեանն ու իր վարչախումբն այս քայլով հերթական անգամ իրենց դնում են Սահմանադրութիւնից եւ օրէնքից դուրս՝ եւս մէկ հարւած հասցնելով երկրի սահմանադրական կարգին:

Ստեղծած իրավիճակում կոչ ենք անում ՀՀ զինւած ուժերին՝ անշեղօրէն առաջնորդւել օրէնքով՝ դատարանի որոշմամբ, չենթարկւել որեւէ ապօրինի հրամանի եւ շարունակել իրականացնել իր սահմանադրական առաքելութիւնը:

ՀՀ դատախազութեան կողմից քրէական գործ չյարուցելու, Փաշինեանի վարչախմբի կողմից հակապետական եւ ապօրինի գործողութիւնները շարունակելու պարագայում Շարժումը կը ձեռնարկի իրավիճակին համապատասխանող բոլոր անհրաժեշտ քայլերը:

 

ՎԱԶԳԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Հայրենիքի փրկութեան շարժում

18.03.2021

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։