Հա

Քաղաքական

27/03/2021 - 08:30

ՍԴ-ն ՔՕ 300.1 յօդւածը ճանաչեց հակասահմանադրական եւ անվաւեր. «Մարտի 1»-ի գործով ամբաստանեալների՝ Քոչարեանի, Խաչատուրովի, Օհանեանի եւ Գէորգեանի նկատամամբ քրէական հետապնդումը դադարեցւելու է

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1 յօդւածի սահմանադրականութեան համապատասխանութեան վերաբերեալ որոշումը: 

«alikonline.ir» - Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1 յօդւածի սահմանադրականութեան համապատասխանութեան վերաբերեալ որոշումը: Գրում է Tert.am-ը:

«ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ ՔՕ 300.1 Սահմանադրութեան 78-79 հակասող ու անվաւեր: Սահմնանադրութեան 170-րդ 2-րդ մասի համաձայն սոյն որոշումը վերջնական է եւ ուժի մէջ է մտնում հրապարակման պահից»,- որոշումը ներկայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանեանը:

Նշենք, որ Սահմանադրութեան 78 -րդ յօդւածը սահմանում է համաչափութեան սկզբունքը, իսկ 79-րդ յօդւածը որոշակիութեան սկզբունքը:

ՀՀ ՔՕ 300.1 յօդւածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրւած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին, ԳՇ նախկին պետ Իւրի Խաչատուրովին, ու ՊՆ նախկին նախարար Սէյրան Օհանեանին: Ռոբերտ Քոչարեանի ներկայացուցիչն ու առաջաին ատեանի դատարանի դատաւոր Դաւիթ Գրիգորեանն էր դիմել ՍԴ՝ նշւած յօդւածի սահմանադրականութեան հարցը որոշելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։