Հա

Քաղաքական

27/03/2021 - 08:50

«Շարժման բոլոր կուսակցութիւնները մի հարցում միասնական են՝ Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ». Վազգէն Մանուկեան 

Երբ շարժմանն անդամակցող կուսակցութիւններից որոշները պատրաստւում են արտահերթ ընտրութիւնների, դա խնդիրներ է առաջացնում, բայց անգամ նրանց համար այս շարժման պահպանումը անհրաժեշտ է: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը: 

«alikonline.ir» - Երբ շարժմանն անդամակցող կուսակցութիւններից որոշները պատրաստւում են արտահերթ ընտրութիւնների, դա խնդիրներ է առաջացնում, բայց անգամ նրանց համար այս շարժման պահպանումը անհրաժեշտ է: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը: Գրում է Tert.am-ը:

«17 կուսակցութիւններից ֆորմալ կերպով դուրս է եկել միայն մէկ կուսակցութիւն, այսինքն՝ հիմա շարժման մէջ կայ 16 կուսակցութիւն: Իհարկէ, երբ որոշ կուսակցութիւններ պատրաստւում են արտահերթ ընտրութիւնների դա արդէն խնդրայարոյց է, բայց նոյնիսկ այն կուսակցութիւնները, որոնք գնալու են ընտրութիւնների նրանց եւս անհրաժեշտ է, որ այս ալիքը պահպանւի, քանի որ բոլորս ունենք մէկ նպատակ՝ Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ»,- ասաց Վազգէն Մանուկեանը:

Նա նաեւ նշեց, որ եթէ շարժման գործողութիւնները շարունակական լինեն, նա կը ներկայացնի 6 թեկնածուների, որոնք կաշխատեն կառավարութեան կազմում:

«Ես կողմնակից չեմ կառավարութեան կազմ ներկայացնելուն հիմա, յատկապէս, երբ ձեւաւորւած վերջնական կազմ չկայ, բայց ցոյց տալ թիւ՝ 6 հոգի, որոնք կառավարութեան մէջ աշխատելու են դրա մասին կը խօսենք ինչ-որ ժամանակ անց, երբ այս գործընթացները շարունակւեն»,- նշեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։