Հա

Քաղաքական

27/03/2021 - 20:40

«Ադրբեջանական ընկերութեան կողմից ՀՀ ինտերնետային կապն ապահովող ընկերութեան գնումն աւելի լայն նախագծի մի մաս է, Ադրբեջանը ձգտում է տրանսպորտային եւ կապի տարածաշրջանային հանգոյց դառնալ». Ս. Մարտիրոսեան

Վրացական Caucasus Online ընկերութեան սեփականատէր Խւիչա Մակացարիան ընկերութեան` իր տրամադրութեան տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերութեանը, ընկերութեան 100% արժեթղթերի սեփականատէրն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը:

«alikonline.ir» - Վրացական Caucasus Online ընկերութեան սեփականատէր Խւիչա Մակացարիան ընկերութեան` իր տրամադրութեան տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերութեանը, ընկերութեան 100% արժեթղթերի սեփականատէրն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը:

Tert.am-ի հետ զրոյցում տեղեկատւական անվտանգութեան փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը նշեց, որ տւեալ ընկերութիւնը Հայաստանի հիմնական կապուղին է ապահովում, եւ եթէ արհեստական կապի սահմանափակումներ մտցւեն՝ ամբողջական կամ կոնկրետ ուղղութիւններով, դա կանդրադառնայ ամբողջ Հայաստանի կապի վրայ, կապուղին կը ծանրաբեռնւի.

«Խնդիրը հնարաւոր տեղեկութիւնների կորզումն է, իրենք ստանում են հնարաւորութիւն վիճակագրական ուսումնասիրութիւններ անելու Հայաստանի բնակչութեան վերաբերեալ, որը բաւականին լուրջ տեղեկութիւն է, եթէ դու ունես երկարաժամկէտ ուսումնասիրութիւն: Միւս խնդիրը կոնկրետ անձանց կառոյցների հետ կապւած հնարաւոր հետախուզական տւեալների ստացումն է՝ ընդհուպ մինչեւ կիբեր յարձակումների իրականացում՝ օգտւելով այն հանգամանքից, որ կապն անցնում է իրենց կապուղով: Իսկ ի՞նչ գործողութիւններ կիրականացնեն, կապւած են պրոֆեսիոնալիզմից»,- ընդգծեց նա:

Հարցին, թէ մենք կարո՞ղ ենք պաշտպանիչ մեխանիզմներ մշակել հնարաւոր վտանգներից խուսափելու մասին, Մարտիրոսեանն ընդգծեց, որ այս խնդրով պէտք է աւելի վաղ զբաղւէին, ամէն ինչ հնարաւոր է իրականացնել՝ գումարի եւ ճիշտ ռազմավարութեան արդիւնքում. «Դեռ 5-6 տարի առաջ կապուղու վաճառման մասին տեղեկութիւններ կային, սկզբում եղաւ փաթեթի կէսի վաճառքը՝ 49 տոկոսը, փուլային գործողութիւններ են եղել, բայց մենք փաստացի ոչ մի փուլում պրոակտիւ չենք եղել»:

Հարցին, թէ քաղաքական տրամադրւածութիւն տեսնո՞ւմ է գնման գործընթացում, Մարտիրոսեանն ընդգծեց.

«Սա աւելի լայն նախագծի մի մաս է, Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանային հանգոյց դառնալ՝ տրանսպորտային եւ կապի, իրենք զուգահեռ պայմանաւորւածութիւններ ունեն Կասպից ծովի ափի հետ, այսինքն՝ պէտք չէ ընկալել, որ իրենք ամբողջ ռեսուրսը գցել են Հայաստանի դէմ աշխատելու համար, իրենք ցանկանում են վերահսկողութեան տակ վերցնել տարածաշրջանային կապուղիների հիմնական մասը: Սա նաեւ Վրաստանի դէմ քայլ է եւ այնտեղ եւս խիստ մտահոգւած են, բայց գործողութիւններ չեն իրականացւում»:

Մարտիրոսեանը նշեց, որ կապուղին կապում է Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը եւրոպական երկրների ուղղութեամբ, սակայն եթէ այն տարածւի Ղազախստանի եւ այլ երկրներ, այն դառնում է արեւելք-արեւմուտք կապուղիներից մէկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։