Հա

Քաղաքական

31/03/2021 - 08:10

«Նիկոլը տարօրինակ պատերազմով հայրենիքը յանձնեց Ադրբեջանին, Թուրքիայի համար տրանսպորտային միջանցքներ է դասաւորում եւ գնում է «խաղաղ համակեցութեան»՝ փորձելով Ցեղասպանութիւնը հանել մեր օրակարգից». Ենոքեան

Քաղաքագէտ Աղասի Ենոքեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինեանը տարօրինակ պատերազմով հայրենիքը յանձնեց Ադրբեջանին, իսկ Թուրքիայի համար տրանսպորտային միջանցքներ է դասաւորում եւ գնում է «խաղաղ համակեցութեան»՝ փորձելով Ցեղասպանութիւնը հանել մեր օրակարգից:

«alikonline.ir» - Քաղաքագէտ Աղասի Ենոքեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինեանը տարօրինակ պատերազմով հայրենիքը յանձնեց Ադրբեջանին, իսկ Թուրքիայի համար տրանսպորտային միջանցքներ է դասաւորում եւ գնում է «խաղաղ համակեցութեան»՝ փորձելով Ցեղասպանութիւնը հանել մեր օրակարգից. Գրառումը՝ ստորեւ.

«Ո՞ւմ շունն է հայկական գելխեղդը

Նիկոլ Փաշինեանի վարած արտաքին քաղաքականութիւնը աչքի է ընկնում կարեւորագոյն առանձնայատկութեամբ. այն ամէն պահի անկանխատեսելի է։

Մի կողմից, Նիկոլ Փաշինեանը իշխանութեան եկաւ արեւմտեան լոզունգներով եւ իր յարատեւութիւնը կապում էր Բայդէնի յաղթանակի հետ, միւս կողմից իր գործողութիւններով նա անխուսափելի դարձրեց Հայաստանի անվտանգութիւնը Ռուսաստանին յանձնելու գործը եւ ռուս խաղաղապահների մուտքը։ Միաժամանակ, նա տարօրինակ պատերազմով Հայրենիքը յանձնեց Ադրբեջանին եւ այժմ նոյնը շարունակում է առանց պատերազմի։ Թուրքիայի համար տրանսպորտային եւ քաղաքակրթական միջանցքներ է դասաւորում եւ գնում է «խաղաղ համակեցութեան», փորձելով Ցեղասպանութիւնը հանել մեր օրակարգից։

Այս կէտերի զուտ հպանցիկ յիշատակումից կարելի է անել 2 հիմնական հետեւութիւն.

1. Նիկոլ Փաշինեանը գտնւում է արտաքին բազմաթիւ ճնշումների ազդեցութեան տակ եւ որեւէ քայլ անելիս տեղի է տալիս նրան, ում ճնշումն այդ պահին ամենաուժեղն է։

2. Սրանով հանդերձ, չի կարելի ասել, թէ այդ արտաքին քաղաքականութիւնը որոշակի ուղղութիւն չունի։ Ուղղութիւնն այն է, որ այսպիսի վայրիվերումների հետեւանքով Հայաստանի անվտանգութիւնը եւ սուբիեկտայնութիւնը նւազում է նրա ամէն քայլի հետ։

Ամէն դէպքում համոզւած կարող ենք ասել, որ գելխեղդ Նիկոլը մեր շունը չէ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։